«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
Գործող կարգավորումներին համապատասխան՝
- ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս։ Է
- էլեկտրոնային ՀԴՄ-ն կարող է կիրառվել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով, իսկ դրա կիրառությունը պարտադիր է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում։
Տեխնոլոգիական զարգացմանը և թվային ծառայությունների աճին զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները, այն դարձնել սովորական ՀԴՄ-ին այլընտրանքային գործիք, որով հնարավոր կլինի ապահովել նույն գործառույթների առավել հետշ և ժամանակակից ուղիներով իրականացումը։
-
Duration
10.12.2025 25.12.2025 -
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 497
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.