«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 56-րդ հոդվածի 2-րդ մասում «մեքենա» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա)» բառերը։
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «մեքենայի կտրոնով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնով)» բառերը,
2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում ապրանքների նշանակման վայրի հասցեն լրացված լինելու դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, ինչպես նաև Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում են ուղեկցող փաստաթուղթ։»,
3) 7-րդ մասում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը։
Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի «բ» պարբերությունում «մեքենայի կտրոններ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններ)» բառերը։
Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը։
Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետի՝
1) «բ» պարբերությունում «մեքենաների կտրոնները» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների էլեկտրոնային կտրոնները)» բառերը,
2) «գ» պարբերությունում «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը։
Հոդված 6. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
1) 1․1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերը, կիրառելու պարտավորություն կրողների շրջանակը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները սահմանում է Կառավարությունը։»,
2) 2-րդ մասում՝
ա. «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերում» բառերով,
բ. հանել «, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ուղևորափոխադրումների իրականացման գործարքների» բառերը,
3) 4-րդ մասից հանել «Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները սահմանում է Կառավարությունը։» նախադասությունը։
Հոդված 7. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված՝» բառերը,
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:»,
3) 7-րդ մասում «կանոնները» բառից հետո լրացնել «, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)» բառերը։
Հոդված 8. Օրենսգրքի 381-րդ հոդվածից հետո լրացնել նոր 381.1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.
|
«Հոդված 381.1. |
Հսկիչ դրամարկղային մեքենայի (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի) կիրառության առանձնահատկությունները |
1. Վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով անկանխիկ վճարումների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմին իրականացվում է այդպիսի վճարումների իրականացման հնարավորությունն ապահովող հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով, իսկ վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի (ՊՈՍ-տերմինալ և այլ նմանատիպ սարքեր) միջոցով ընդունվող անկանխիկ վճարումների դեպքում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով։
2. Վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով անկանխիկ վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը հսկիչ դրամարկղային մեքենայի, իսկ վճարային քարտեր կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի (ՊՈՍ-տերմինալ և այլ նմանատիպ սարքեր) միջոցով ընդունվող անկանխիկ վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարտավորություն կրողների շրջանակը, դեպքերն ու կարգը հաստատում է Կառավարությունը:
3. Կառավարությունը կարող է սահմանել հսկիչ դրամարկղային մեքենան (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան) որպես հարկային մարմին տեղեկատվություն փոխանցող սարք (ծրագիր) կիրառելու դեպքերը և կարգը:»։
Հոդված 9. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝
1) վերնագրում և 2-րդ մասում «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերը,
2) լրացնել 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Օրենսգրքի 380.1-ին հոդվածի 1.1-ին մասին համապատասխան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներն (բացառությամբ ուղևորափոխադրումների) առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 500 հազար դրամի չափով։»,
3) 2-րդ և 4-րդ մասերում «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերը,
4) 4-րդ մասում՝
ա. «մեքենայի ծրագիրն» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան)» բառերը,
բ. «մեքենայի ծրագրի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի)» բառերը,
գ. «մեքենայի կտրոնում» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում)» բառերը,
5) 6-րդ մասում ՝
ա. «մեքենայի կտրոնի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի)» բառերը,
բ. «մեքենայի կիրառության» բառերը փոխարինել «մեքենայի (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի) կիրառության» բառերով։
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
-
Duration
10.12.2025 25.12.2025 -
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 503
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.