Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

               1. Անհրաժեշտությունը

              Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի Հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2025 թվականի հունիսի 4-ի N ՆՀ-136-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  Դարիուս Մալիկ Մաքգին (ծնված` 1997 թվականի մարտի  21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն) և  Ջասթինիան Լուիս Ջեսափին (ծնված` 1997 թվականի մարտի  21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

            Հովհաննես Արտակի Մարգարյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հնոցավան 5 շարք, տ. 7, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ, հրաձգություն մարզաձևում ունեցած նվաճման համար ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի  N 1104-Ա որոշմամբ տրամադրվել է տարկետում՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.: Տրամադրված տարկետումից հետո՝ հրաձգության Եվրպայի 2025 թվականի առաջնությունում դարձել է հաղթող՝ 1-ին մրցանակակիր:

  Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել վերը նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը:

2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Դարիուս Մալիկ Մաքգին  և  Ջասթինիան Լուիս Ջեսափին բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում մասնակցելու  են  բասկետբոլի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

 Հովհաննես Արտակի Մարգարյանը նախապատրաստվում է հրաձգության միջազգային մրցումներին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար:

«Մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

            3. Ակնկալվող արդյունքը

   «Մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու նշված մարզաձևերով  Հայաստանի ազգային  հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:                          

4. Նախագծի  մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

         5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Մարզիկներ Դարիուս Մալիկ Մաքգիին, Ջասթինիան Լուիս Ջեսափին և Հովհաննես Արտակի Մարգարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից (կետ 4.8 «ՍՊՈՐՏ»):

 

 

            

 

  • Duration

    09.12.2025 25.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 250

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: