Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2025 թ. №                   

 

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի  № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ու 2.1-ին ենթակետերով և 3-րդ կետով  Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.       Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել       Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող՝

1)      Դարիուս Մալիկ Մաքգիին (ծնված` 1997 թվականի մարտի  21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն),

2)     Ջասթինիան Լուիս Ջեսափին (ծնված` 1997 թվականի մարտի  21-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

2.  Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հովհաննես Արտակի Մարգարյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հնոցավան 5 շարք, տ. 7, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ, հրաձգության Եվրպայի 2025 թվականի առաջնության հաղթող՝ 1-ին մրցանակակիր, նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 18.07.2024 թ. N 1104-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.):

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             

           ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ             

  • Discussed

    09.12.2025 - 25.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 761

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: