«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1820-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողության դադարեցման կարգը և ժամկետները, ինչպես նաև ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման, այդպիսի որոշման մեջ փոփոխություններ կատարելու և դրա գործողությունը դադարեցնելու որոշումների, ինչպես նաև նշված որոշումների ընդունման համար մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների ձևերը սահմանելու մասին» N 1820-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6․ Սույն որոշմամբ սահմանված դիմումը և փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվում են, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից սույն որոշմամբ նախատեսված որոշումները կայացվում և դիմումատուին են ուղարկվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների գործարկումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով։»․
2) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
3) Որոշման 1-ին հավելվածի 30-րդ կետում «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ սույն որոշման N 2 հավելվածի N 8 ձևին համապատասխան» բառերը․
4) Որոշման 1-ին հավելվածի 31-րդ կետում «որոշման ընդունումը» բառերից հետո լրացնել «՝ սույն որոշման N 2 հավելվածի N 9 ձևին համապատասխան» բառերը․
5) Որոշման 1-ին հավելվածի 32-րդ կետի 1-ին պարբերության մեջ «մաքսային մարմինների կողմից ընդունվում է» բառերից հետո լրացնել «սույն որոշման N 2 հավելվածի N 10 ձևին համապատասխան» բառերը․
6) Որոշման 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-րդ կետով՝
«36. Մաքսային մարմինների կողմից ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքի՝ դասակարգման վերաբերյալ որոշում ընդունելու համար ներկայացվող դիմումի քննարկումը մերժելու մասին, դասակարգման վերաբերյալ որոշման ընդունումը մերժելու մասին, դասակարգման վերաբերյալ, դասակարգման վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ իրականացնելու մասին, դասակարգման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան՝ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան:»
7) Որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
03.12.2025 18.12.2025 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 253
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.