Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ԽՆԱՄՔԻ  ՀԱՄԱՐ  ԳԱՆՁՎՈՂ  2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի  համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում երեխաների  խնամքի  համար  գանձվող  2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին» Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է օրենքի պահանջից, քանի որ.

1.       «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն «1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և/կամ վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին: 3. Տեղական տուրքերի և/կամ վճարների արտոնություններ են տեղական տուրքի և/կամ վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և/կամ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքը և/կամ վճարի վճարումից ազատումը»: Վաղարշապատ համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը իրականացվում է Վաղարշապատ համայնքի բյուջեից՝ երեխա-թվով:

Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և մեղմացնել համայնքում սոցիալական լարվածությունը,  ավելի շատ երեխաներ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկել, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում նախադպրոցական կրթության կարևորությունը խթանել, անհրաժեշտություն է առաջացել սահմանելու տեղական վճարի գծով արտոնություններ՝  հետևյալ սահմանաչափով՝

ա/ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

բ/ դրույքաչափի նվազեցմամբ։

2 Սույն որոշմամբ սահմանմվում են նաև այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու համար:

ՆախագծիՎաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  • Duration

    02.12.2025 17.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    VAGHARSHAPAT MUNICIPALITY

  • Status

  • Place of public hearings

    Վաղարշապատի համայնքապետարանի նստերի դահլիճում (հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․Մաշտոց 0)

  • 15.12.2025

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 90

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: