ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանել համայնքում նախադպրոցական կրթությունն ու այն հասանելի դարձնել տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ մանկապարտեզներում երեխաների խնամքի համար գանձվող վարձավճարների գծով արտոնություն սահմանել՝
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով:
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում զոհված զինծառայողի քույր/եղբայրների համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:
3) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով, միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 60%-ի չափով արտոնություն։
4) Երկու հաշմանդամ ծնողների երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով՝ 100%-ի չափով, մեկ հաշմանդամ ծնողի երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։
5) Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար՝ 28․01 և ավել միավորի դեպքում՝ գանձվող վարձավճարների գծով 100%-ի չափով, իսկ 28-ից ցածր միավորի դեպքում՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով։
6) 3 և ավել անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաների համար՝ 100%-ի չափով։ 3 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներում, որտեղ առկա են չափահաս երեխաներ, սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։
7) Գյուղական բնակավայրերում նույն ընտանիքից միևնույն ժամանակ մանկապարտեզ հաճախող 2 և ավելի երեխաների համար սահմանված վարձավճարի գծով 50% չափով։
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ ծնողի մահվան վկայականի պատճենները, զոհված զինծառայող եղբոր մահվան վկայականը, դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:
2) Որոշման 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի
պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ, ընտանիքի մյուս երեխաների ծննդյան վկայականները, տեղեկանք համապատասխան հաստատությունից, տեղեկանք ծնողի/ծնողների հաշմանդամության մասին և տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
-
Duration
02.12.2025 17.12.2025 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
VAGHARSHAPAT MUNICIPALITY
-
Status
-
Place of public hearings
Վաղարշապատի համայնքապետարանի նստերի դահլիճում (հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․Մաշտոց 0)
-
15.12.2025
Views 91
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.