ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի՝ «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառման շրջանակներում 2025-2026 ուսումնական տարում Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի և Հրազդանի համայնքապետարանների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական 9 հաստատություններում գործարկվելու են վաղ մանկության տարիքի խմբեր:
Միջոցառման իրականացման շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրության և շահագրգիռ կառույցների հետ համագործակցության արդյունքում անհրաժեշհություն է առաջացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի կախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում կատարել փոփոխություն՝ նվազեցնելով նշված խմբերում սաների ընդգրկվածության առավելագուն թիվը:
Հաշվի են առնվել սաների խնամքի բաղադրիչի առաջնայնությունը, այս տարիքի երեխաների (0-1 և 1-2 տարեկան) զարգացման, քնելու և սնվելու ռեժիմի առանձնահատկությունները և անհատական մոտեցման անհրաժեշտությունը (առողջական վիճակը, ալերգիկ ռեակցիաների, ատամների ծկլտման գործընթացը, այլ խնդիրեր) :
1. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտերի ընդունումը կնպաստի նախադպրոցական ուսումնական հաստատությունների վաղ մանկության տարիքի խմբերում ընդգրկված սաների առողջության և անվտանգության ապահովմանը:
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.