Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Սոնա Հովհաննիսյան 28.11.2025 21:54:43

Ողջունելի նախագիծ է, անհրաժեշտ է բեռնաթափել նախադպրոցական հաստատությունների խմբերում երեխաների թիվը և ավելի քան վստահ եմ, որ նախագիծն ուժի մեջ մտնելու առաջին իսկ պահից զգալի դրական արդյունքի կհասցնի նախադպրոցական հաստատություններում կրթական մակարդակը։ Սակայն գերխնդիրն այն է, որ շատ հաճախ հերթագրված երեխայի մանկապարտեզ հաանելու հերթը հաանում է, կարելի է ասել, երբ բալիկն արդեն դպրոցի շեմին է։ Երեխայի զարգացման շրջանում մի մեծ ու շատ կարևոր շրջափուլ տուժում է այստեղ։ Այս առումով առաջարկում եմ վերանայել վերոնշյալ հարցն ու երեխաներին հնարավորություն տալ վայելելու իրենց քաղցր ու լուսավոր մանկությունը։ Հերթագրման համակարգը վերանայման կարիք ունի։Շնորհակալություն

ՀՀ կառավարությունը սահմանել է 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսի ընդգրկվածության ապահովման թիրախ, ինչն ամրագրված է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքում:

Մատնանշված թիրախին հասնելու և նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածության աճին ուղղված կարևորագույն գործողություն է հանրապետությունում 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման ծրագիրը:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: