ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հայտարարագրերի վերլուծությունը միասնական և հստակ չափորոշիչների սահմանմամբ, ինչի արդյունքում հնարավոր կդառնա ռիսկային հայտարարագրերի արագ և օբյեկտիվ բացահայտումը։ Առաջարկվող իրավական կարգավորումները պարունակում են ռիսկահեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հայտարարագրերի վերլուծությունը կազմակերպել թիրախային, համապարփակ և միատեսակ սկզբունքներով։
Հետևաբար, ներկայացվում է առաջարկ՝ սահմանելու հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ, որոնք կնպաստեն վերլուծական գործընթացի ինստիտուցիոնալացմանը և կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ կիրառմանը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագիծը սահմանում է հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչների համակարգ, ներառյալ դրանց քանակական (միավորային) գնահատման մեթոդաբանությունը և ռիսկի ցուցանիշների նվազագույն շեմը, որի դեպքում հայտարարագիրը ենթակա է վերլուծության։
Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես ավտոմատ հաշվարկվող ցուցանիշներ (օր.՝ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն համադրված այլ հանգամանքների հետ և այլն), այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով փաստական տվյալների և հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։
Կարգավորումը նաև սահմանում է ռիսկային ցուցանիշների հիման վրա ամենամյա վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկի ձևավորման մեխանիզմը, ներառյալ ինքնաշխատ կերպով արտահանվող ցուցակների օգտագործումը։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը փոխկապակցված է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «Գործողություն 1.11.Զարգացնել հայտարարագրման էլեկտրոնային համակարգը» գործողության հետ:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
5․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ և թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել Հանձնաժողովի ռեսուրսները և բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։
Այսպիսով, ակնկալվում է ավելացնել վերլուծությունների հասցեականությունը և արդյունավետությունը, նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումների հավանականությունը, նպաստել հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ապահովել կանխարգելիչ մեխանիզմների առավել արդյունավետ կիրառում։
-
Duration
28.11.2025 13.12.2025 -
Type
Decision
-
Area
Fight against corruption
-
Ministry
Commission for Prevention of Corruption
-
Status
Views 520
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.