ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծը նախատեսում է հայտարարագրերի վերլուծության համար սահմանել ռիսկային չափորոշիչների միասնական համակարգ, որը թույլ կտա Հանձնաժողովին ձեռնարկել ավելի թիրախային, համապարփակ և օբյեկտիվ վերլուծություններ։
Նախագծով ներդրվում է ռիսկային չափորոշիչների մեխանիզմ՝ ներառյալ միավորային գնահատման համակարգը, նվազագույն շեմի սահմանումը, ինչպես նաև լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման հնարավորությունը իրավասու ստորաբաժանման կողմից։ Այս կարգավորումները կապվում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման նպատակների հետ և չեն առաջացնում բյուջետային ազդեցություն։
Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները, և կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ վստահության աճին։
-
Duration
28.11.2025 13.12.2025 -
Type
Decision
-
Area
Fight against corruption
-
Ministry
Commission for Prevention of Corruption
-
Status
Views 516
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.