Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՐԺԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ  ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ դեռևս չկան իրավականորեն ամրագրված մեթոդական ուղեցույցներ, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներն ինչպես աղտոտման անշարժ, այնպես էլ շարժական աղբյուրներից։ Շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի համապարփակ գույքագրման անհնարինության դեպքում՝ գիտականորեն հիմնավորված և հստակ հաշվարկների վրա հիմնված մթնոլորտային օդի աղտոտովածության նվազեցմանն ուղղված նպատակային քաղաքականությունն ուղղակիորեն դառնում է անհնար։

«Շարժական աղբյուրներից մթնոլորտն  աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ)  մշակման անհրաժեշտությունը բխում է շրջակա միջավայրի պահպանության և մթնոլորտային օդի որակի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման,  արտանետումների ճշգրիտ, համադրելի և միասնական հաշվարկման մեթոդաբանության ստեղծման անհրաժեշտությունից։

Նախագծով առաջարկվող շարժական աղբյուրներից մթնոլորտն  աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը նպատակ ունի ապահովել շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման միասնական, միջազգային ստանդարտներին համապատասխան մոտեցում՝ ապահովելով տվյալների համադրելիությունը և հաշվարկների համահունչությունը ինչպես ճանապարհային տրանսպորտային միջոցներից, այնպես էլ ոչ ճանապարհային տրանսպորտային միջոցներից։

2Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը մշակվել է  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության կողմից հրապարակված «EMEP/EEA օդի աղտոտիչների արտանետումների գույքագրման ուղեցույցի հիման վրա և ներառում է  «1.A.3.b.i–iv Ճանապարհային տրանսպորտ (Road Transport 2025)», ինչպես նաև «1.A.4 Ոչ ճանապարհային տրանսպորտային միջոց (Non road Transport 2025)» բաժինների պահանջներն ու ցուցումները։

Նախագծով՝

·         հստակ սահմանված են ճանապարհային և ոչ ճանապարհային տրանսպորտային միջոցների կատեգորիաները՝ հնարավորություն տալով ստանալ համապարփակ ելակետային տվյալներ աղտոտման շարժական աղբյուրներից,

·         մշակված է արտանետումների հաշվարկման ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի վնասակար նյութերի արտանետումների գույքագրման (EMEP/EEA) ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց) 1-ին մակարդակի մեթոդաբանությանը համահունչ մեթոդաբանություն։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Հրամանի ընդունման արդյունքում՝

·           շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի միասնական հաշվառման, գույքագրման  համակարգի ստեղծման համար նախադրյալների  հիմնում,

·       կսահմանվի աղտոտման շարժական աղբյուրներից (ճանապարհային և ոչ ճանապարհային տրանսպորտ) մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանություն,

·       կապահովվի շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տվյալների համադրելիությունը և ճշգրտությունը,

·       կբարձրանա քաղաքական որոշումների ընդունման և գնահատման գիտական հիմքը,

·       կկատարելագործվի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ միջազգային չափանիշներին համապատասխան պետական հաշվետվությունների պատրաստումը

·       Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման արդյունքները համադրելի կլինեն ԵՄ անդամ երկրների և տարածաշրջանային մյուս պետությունների տվյալների հետ՝ ապահովելով միջազգային հաշվետվությունների բարձր որակ և համահունչություն։

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի  18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 112 կետի կատարման, այն է վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (շարժական և անշարժ աղբյուրներ) միասնական հաշվառման  համակարգի ստեղծման համար նախադրյալների  հիմնման անհրաժեշտությունից և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԻ շրջակա միջավայրի կառավարման 11-րդ առաջնահերթ ուղղությանը՝ մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը։

 

 

 

 

 

 

  • Duration

    24.11.2025 16.12.2025
  • Type

    Order

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 428

Print

Suggestions

Մարտիրոս Ծառուկյան

25.11.2025

Ի լրումն իմ նախորդ դիտողությունների
Այս ուղեցույցով արտանետումներ
հաշվարկելու համար հարկավոր է իմանալ
յուրաքանչյուր կատեգորիայի
տրանսպորտային միջոցների ծաղսած
վառելիքների քանակները։ Ճանապարհային
տրանսպորտի համար տրված են վառելիքի
սպառումը մեկ կիլոմետրի համար։ Սակայն
վառելիքի ծախսը հաշվելու համար հարկավոր
է իմանալյուրաքանչյուր կատեգորիայի
տրանսպորտային միջոցների ընդհանուր
վազքերը։ Քանի որ այս տվյալը բացակայում
է արտանետումների հաշվարկը կդառնա
անհնար։

Մարտիրոս Ծառուկյան

24.11.2025

«Շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ դիտարկումներ․

1․ 9-րդ կետի բանաձևում անտեսված է
տեխնոլոգիան՝ չվերահսկվող, եվրո5, միջին։
2․ Հստակեցված չէ, թե արտանետման երեք
գործակիցներից որը պետք է օգտագործել։
3․ Ուղևորատար տրանսպորտային միջոցների
և Թեթև բեռնատար տրանսպորտային
միջոցների դեպքում անտեսված է Սեղմված
Բնական Գազի օգտագործումը։

4․ Առկա են նաև վրիպակներ և շարահյուսական
անճշտություններ։                                                                                                               

See more

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: