Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՈՑ ՁՈՐ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՈՑ ՁՈՐ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման» կարգի 61-րդ կետի դրույթները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 26-ի N 2-7 դրական եզրակացությունը, հաշվի առնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ N 01/06.2/6548-2025 և N 01/06.2/6684-2025 գրությունները ՝

1․ Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հերհեր բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-1  համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Ջերմուկ համայնքի բնակավայրերի (ք. Ջերմուկ, գ. Կեչուտ և գ. Գնդեվազ) գլխավոր հատակագիծը (գոտևորման նախագիծը)՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    20.11.2025 - 16.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Jermuk Municipality of Vayots Dzor

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1473

Print

Suggestions

Շահեն Շահինյան

20.11.2025

Նախագծի հավելվածում ներկայացված չէ բուն ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հերհեր բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Ջերմուկ համայնքի բնակավայրերի (ք. Ջերմուկ, գ. Կեչուտ և գ. Գնդեվազ) գլխավոր հատակագիծ, այլ միայն հողային հաշվեկշիռն է։ Չի կարելի հանրային քննարկման ներկայացնել կիսատ փաստաթուղթ, առաջարկում եմ կցել նաև նախագծերը որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանք և հայտնել կարծիք։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: