20.11.2025
Նախագծի հավելվածում ներկայացված չէ բուն ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հերհեր բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Ջերմուկ համայնքի բնակավայրերի (ք. Ջերմուկ, գ. Կեչուտ և գ. Գնդեվազ) գլխավոր հատակագիծ, այլ միայն հողային հաշվեկշիռն է։ Չի կարելի հանրային քննարկման ներկայացնել կիսատ փաստաթուղթ, առաջարկում եմ կցել նաև նախագծերը որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանք և հայտնել կարծիք։