Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2026 թվականի տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը, արտոնությունները և տեղական վճարի վճարումից հետո ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին, 15-րդ հոդվածի 3-րդ մասին և 16-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթների պահանջների կատարումով։       
  
 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         
     Ջերմուկ համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Ջերմուկ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները: Ելնելով այն հանգամանքից, որ համայնքը սոցիալ-տնտեսական առումով համաչափորեն զարգացած չի, ուստի սահմանվել է  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված գոտիավորում:

 ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-203-Ն օրենքի 3-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով ավագանու որոշման նախագծով սահմանվել է տեղական վճարի վճարումից հետո ՏԻՄ–ի կողմից ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները։ Նախագծով սահմանվել են տեղական վճարներ Գնդեվազ և Կեչուտ գյուղերում ջրմուղ-կոյուղու՝ համայնքի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար, ինչպես նաև՝ վճար է սահմանվել «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի մարզական և արհեստագործական խմբակներում՝ սաների մասնակցության համար։

   «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական վճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-ին հոդվածում: Հետևաբար տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը: 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2026 թվականի տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը, արտոնությունները և տեղական վճարի վճարումից հետո ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները սահմանելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի բյուջեի եկամուտների այն մասը, որը ձևավորվում է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենսդրության հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթներից: Իրավական ակտի կիրառման դեպքում կկանոնակարգվի նաև տեղական վճարի վճարումից հետո ՏԻՄ–ի կողմից ծառայությունների մատուցման՝ սահմանված ժամկետում կատարումը։

 4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

     Քանի որ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Duration

    20.11.2025 16.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Jermuk Municipality of Vayots Dzor

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 376

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: