Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին, 15-րդ հոդվածի 3-րդ մասին և 16-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին համապատասխան՝

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները  2026 թվականի համար՝ համաձայն հավելվածի:

2․ Սահմանել, որ ՝ 

1) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային,

2) տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից և (կամ) գործողության իրականացումից առաջ, բացառությամբ՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 10-րդ և 11-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո, և հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված ծառայությունների, որոնց մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը,

3) տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը մեկ ամիս է՝ ընթացիկ ամիսը, բացառությամբ՝ սույն որոշման հավելվածի 1-3-րդ և 8-9-րդ և 16-17-րդ կետերում նշվածների, ընդ որում՝ տեղական վճարի վճարումից հետո՝

ա.  1-ին կետում նշված ծառայության մատուցման առավելագույն ժամկետը  II  ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 8 օր, III  ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 13 օր, IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար՝ 18 օր,

բ. 2-րդ և 3-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը II և III ռիսկայնության աստիճանների  դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 3 օր, IV և V ռիսկայնության աստիճանների  դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 օր,

գ. 8-9-րդ և 16-17-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը՝ 5 օր:

3․Սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում.

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2026 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։

  • Duration

    20.11.2025 16.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Jermuk Municipality of Vayots Dzor

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 387

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: