«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ փետրվարի 23-ի թիվ 245-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), ի թիվս այլ չափաբաժինների և դրանց օգտագործման ժամկետների, հաստատվել են հիգիենայի պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաները և դրանց օգտագործման ժամկետները:
Հարկ է նշել, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ է ուղարկվել շրջաբերական գրություն, որի համաձայն՝ հանձնարարվել է ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացնել դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակության գնահատման վերաբերյալ անանուն հարցում:
Վերը նշված հարցումների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից իրականացվել է վերլուծություն, որի հաշվառմամբ, նկատի ունենալով դատապարտյալի կարիքները՝ անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալների տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժիններում կատարել փոփոխություններ: Մասնավորապես.
· 40 գրամ ձեռքի օճառի փոխարեն շաբաթական տրամադրել 80 գրամ,
· 20 մլ լոգանքի գելի փոխարեն շաբաթական տրամադրել 30 մլ,
· 20 մլ շամպունի փոխարեն շաբաթական տրամադրել 30 մլ,
· 6 մլ ատամի մածուկի փոխարեն շաբաթական տրամադրել 15 մլ,
· ատամի խոզանակը հանել շաբաթական տրամադրվող հիգիենիկ փաթեթի լրակազմից և տրամադրել առանձին՝ տարին 4 հատ՝ նոր՝ ավելի բարձր որակի ատամի խոզանակ՝ երկարատև օգտագործման նպատակով, իսկ լվացիք փոշին տրամադրել ոչ թե ամսական կտրվածով, այլ յուրաքանչյուր 1 կգ լվացքի հաշվարկով՝ 100 գրամ չափաբաժնով,
· առաջարկվում է կանացի հիգիենայի միջոցները 10 հատի փոխարեն ամսական տրամադրել 20 հատ,
· առաջարկվում է տրամադրել նաև սպասք լվալու հեղուկ՝ ամսական 100 մլ, ինչպես նաև սանր՝ տղամարդու և կանացի, տարեկան՝ 2 հատ:
Բացի այդ, նախագծով առաջարկվում է դատապարտյալներին տրամարդել նաև խոհանոցային սպասք հետևյալ քանակներով՝
|
Ափսե 1-ին ճաշատեսակի (սննդային պլաստիկ) |
հատ |
3 |
1 տարի |
|
|
Ափսե 2-րդ ճաշատեսակի (սննդային պլաստիկ) |
հատ |
3 |
1 տարի |
|
|
Բաժակ (սննդային պլաստիկ) |
հատ |
3 |
1 տարի |
|
|
Գդալ (ալյումինե) |
հատ |
3 |
1 տարի |
|
Առաջարկվում է նաև ավելացնել իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինները:
2. Կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է վերանայել դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները, ինչպես նաև սահմանել նրանց տրամադրվող խոհանոցային սպասքի չափաբաժիները՝ հաշվի առնելով վերջիններիս կարիքները:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ դատապարտյալը կապահովվի անհրաժեշտ քանակությամբ հիգիենայի պարագաներով և խոհանոցային սպասքով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշումից և Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի 627-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղություններից:
-
Discussed
18.11.2025 - 04.12.2025
-
Type
Decision
-
Area
Justice, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 583
Print