Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ փետրվարի 23-ի թիվ 245-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

…………. 2025 ԹՎԱԿԱՆ                                                                N ….-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման վերնագրում, 1-ին կետում և N 1 հավելվածի վերնագրում «անկողնային պարագաների» բառերից հետո լրացնել «խոհանոցային սպասքի» բառերը:

2) Որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «

 

Հիգիենիկ պարագաներ

 

 

 

1.

Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝

հավաքածու

1

շաբաթական

1.1

Օճառ` ձեռքի

գրամ

80

շաբաթական

1.2

Լոգանքի գել

միլիլիտր

30

շաբաթական

1.3

Շամպուն

միլիլիտր

30

շաբաթական

1.4

Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի

հատ

1

շաբաթական

1.5

Սափրվելու մածուկ

միլիլիտր

10

շաբաթական

1.6

Ատամի մածուկ

միլիլիտր

15

շաբաթական

1.7

Զուգարանի թուղթ

հատ

1

շաբաթական

2.

Ատամի խոզանակ

հատ

4

1 տարի

3.

Սանր տղամարդու

հատ

2

1 տարի

4.

Սանր կանացի

հատ

2

1 տարի

5.

Լվացքի փոշի

գրամ

100

1 կգ լվացքի հաշվարկով

6.

Կանացի հիգիենայի միջոցներ

հատ

20

ամսական

7.

Սպասք լվալու հեղուկ

միլիլիտր

100

ամսական

»,

 

2) Որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ

1.

Մանկական օճառ

գրամ

200

ամսական

2.

Լվացքի փոշի

գրամ

1000

ամսական

3.

Մանկական տակդիր

հատ

6

1 օր

4.

Մանկական կերակրաշիշ

հատ

2

6 ամիս

5.

Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ

Տուփ

/առնվազն 100հտ/

3

ամսական

6.

Ծծակ

հատ

6

1 տարի

7.

Մանկական տաշտ

հատ

1

1 տարի

»,

3) Որոշման N 1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ բաժնով.

«

Խոհանոցային սպասք

1.

Ափսե 1-ին ճաշատեսակի (սննդային պլաստիկ)

հատ

3

1 տարի

2.

Ափսե 2-րդ ճաշատեսակի (սննդային պլաստիկ)

հատ

3

1 տարի

3.

Բաժակ (սննդային պլաստիկ)

հատ

3

1 տարի

4.

Գդալ (ալյումինե)

հատ

3

1 տարի

»:

2. Սույն որոշմամբ նախատեսված ապրանքները տրամադրել նախորդ ձեռք բերված համապատասխան ապրանքների սպառումից հետո:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

            Վարչապետ                                                         Ն. Փաշինյան

 

  • Discussed

    18.11.2025 - 04.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 596

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: