Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի №1876-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի № 1876-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N1876-Ն որոշման (այսուհետ՝ 1876-Ն որոշում)` 2025 թվականին Հայաստանի Հանրապետության համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) ներմուծման սակագնային քվոտա՝ 8000 հատ քանակով, որի շրջանակներում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Ընդհանուր 8000 հատ քանակից 5000 հատ քանակով ներմուծումը թույլատրվել է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատ քանակով ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության պարագայում:

Սթ նոյեմբերի 24-ի դրությամբ N 1876-Ն որոշման իմաստով դիլեր է ճանաչվել թվով 22 կազմակերպություն։

Սթ մարտի 3-ի դրությամբ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց հատկացված 5000 հատ չափաքանակը սպառվել է։ Հարկ է նշել, որ արտոնությունը կիրառվել է նաև 2024 թվականի ընթացքում ներմուծված և 2025 թվականի ընթացքում ձևակերպված տրանսպորտային միջոցների նկատմամբ ևս, ինչը արագացրել է սպառման տեմպերը։ ՊԵԿ կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականին անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներմուծվել է 1434 հատ տրանսպորտային միջոց, որոնք մաքսազերծվել են 2025 թվականի ընթացքում՝ արտոնության շրջանակներում։

Համաձայն ՊԵԿ կողմից ստացված տեղեկատվության՝ դիլերներին հատկացված 3000 հատ չափաքանակից՝ սթ նոյեմբերի 19-ի դրությամբ մաքսազերծվել է 1830 հատ տրանսպորտային միջոց (մնացորդ` 1170 հատ)։

Հարկ է նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը ամենամսյա պարբերականությամբ դիլերներից հավաքագրում է իրենց կողմից փաստացի ներմուծված, ճանապարհին և պատվիրված տրանսպորտային միջոցների քանակների և գնումը/պատվերը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ինչպես նաև ամենամսյա պարբերականությամբ Էկոնոմիկայի նախարարությունում դիլերների հետ կազմակերպվում է հանդիպումներ՝ տրամադրված տեղեկատվության քննարկման նպատակով։

Համաձայն սթ նոյեմբերի 11-ին էկոնոմիկայի նախարարությունում դիլերների հետ կազմակերպված հանդիպման և հավաքագրված տեղեկատվության արդյունքներով՝ առկա են 459 հատ պատվիրված տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև 868 հատ տրանսպորտային միջոց գտնվում է ՀՀ ճանապարհին, որոնք ըստ վերջիններիս կանխատեսումների սահմանը կհատեն մինչև սթ դեկտեմբեր ամսվա վերջ։

Հանդիպման ընթացքում դիլերների կողմից բարձրացվել է նաև 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում ներդրված մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգի կիրառմամբ պայմանավորված կուտակումների խնդիրը։ Վերջիններիս կողմից նշվել է, որ կուտակումներ առկա են նաև Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հորգոսի նավահանգստում՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնությունում 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ուտիլիզացիոն վճարի բարձրացման հետևանքով ՌԴ քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների մեծաքանակ ձեռքբերումներով, որոնք ևս հանգեցնում են կուտակումների և բեռնափոխադրումների ուշացումների։ Բացի այդ դեկտեմբեր ամսին Վերին Լարսի անցակետում կանխատեսվող անբարենպաստ եղանակային պայմանները կարող են առաջացնել լրացուցիչ կուտակումներ, ինչը ևս կարող է հանգեցնել մատակարարումների ուշացման։

Դիլերների կողմից սթհունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով մաքսազերծված

Հնվ

Փետ

Մարտ

Ապր

Մայ

Հուն

Հուլ

Օգոստ

Սեպտ

Հոկտ

Նոյ 19 դրությամբ

Ընդամենը

399

54

46

110

233

148

160

205

88

197

190

1830

 տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N1876-Ն որոշման մեջ կատարել լրացում, որով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուների կողմից չներմուծված քանակի չափով՝ կիրառելով ժամանակագրական սկզբունքը, հերթականությունը, իրականացնել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ, այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր N 1876-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 5000 հատ չափաքանակը սպառվելուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում և կատարել են համապատասխան վճարումները:

Արտոնության վերականգնումը չձևակերպված քանակի չափով իրականացվում է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ մաքսային հայտարարագրի և(կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի  հերթականությամբ։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

6 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    18.11.2025 - 03.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 640

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: