Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 18.11.2025 - 03.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի №1876-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N1876-Ն որոշման մեջ կատարել լրացում, որով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուների կողմից չներմուծված քանակի չափով՝ կիրառելով ժամանակագրական սկզբունքը, հերթականությունը, իրականացնել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ, այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր N 1876-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 5000 հատ քանակային շեմի լրանալուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծում Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի №289 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի «դ» ենթաակետը։
Մնաց {days} օր
0 639
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: