ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Որոշման նախագխով նախատեսվում է հաստատել Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը:
Որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 22 դեկտեմբերի 2020 թվականիի թիվ 2-8 դրական եզրակացությունը: Ելնելով վերոգրյալից՝ Մեղրի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտևորման նախագծերը) հաստատելու մասին» որոշման նախագիծը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մեղրի համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտեվորման նախագծերը) հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Մեղրի համայնքի բյուջեի եկամուտներում և բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մեղրի համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) գլխավոր հատակագծի նախագծերը (գոտեվորման նախագծերը) հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։