Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«  »  «                 »  2025 թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔ, ԱԼՎԱՆՔ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐ, ԱՅԳԵՁՈՐ, ԹԽԿՈՒՏ, ԳՈՒԴԵՄՆԻՍ, ԼԵՀՎԱԶ, ԼԻՃՔ, ԿԱՐՃԵՎԱՆ, ԿՈՒՐԻՍ, ՆՌՆԱՁՈՐ, ՇՎԱՆԻՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԵՎ ՏԱՇՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 2-8 դրական եզրակացությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Վարդանիձոր, Այգեձոր, Թխկուտ, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար և Տաշտուն բնակավայրեր) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը։

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

  • Discussed

    31.10.2025 - 17.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Meghri municipality of Syunik marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 755

Print

Suggestions

Մարուսյա Բաբայան

09.11.2025

Հաշվի առնելով, որ Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը մշակվել է մասնագիտական և իրավական հիմքերի վրա, ստացել է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն, չի առաջացնում բյուջետային փոփոխություններ և իրավական բարդություններ, այն լիովին համապատասխանում է համայնքի զարգացման ռազմավարությանը։ Նախագծի հաստատումը կնպաստի համայնքի տարածքային կառավարման արդյունավետությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և բնակչության կենսապայմանների բարձրացմանը։ Առաջարկում եմ կողմ քվեարկել։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: