ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծով նախատեսվում է՝
1) վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով,
2) վերանայել oրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիրական ընկերություններին), այլ նաև օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում,
3) վերանայել տոկոսների մասով եկամտի հաշվեգրման կարգավորումները՝ սահմանելով հայեցողություն տոկոսների տեսքով եկամտի հաշվեգրման մասով՝ նախատեսելով, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված կամ տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից,
4) վերանայել ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցումը սահմանափակող դրույթը՝ ինքնավար էներգաարտադրողներին թույլատրելով ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերը նվազեցնել համախառն եկամտից։ Ինչպես նաև սահմանվում է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշումն է ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով,
5) հստակեցնել արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների և ծախսերի հաշվառման կարգավորումները,
6) հստակեցնել ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումները,
7) վերանայել և հստակեցնել օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները,
8) վերանայել դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։
-
Discussed
28.10.2025 - 12.11.2025
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 2289
Print