Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրաման

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունման

 Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս համայնքային ծառայողների էլեկտրոնային գրանցամատյանի միասնական  ծրագիր չի գործում, որի արդյունքում հնարավոր չէ ստեղծել համայնքային ծառայողների ծառայողական գործունեության ընթացքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազա։

Նոր էլեկտրոնային գրանցամատյանի մշակման և ներդրման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հնարավորություն կստեղծվի տեղում իրականացնել կադրային գործի նկատմամբ վերահսկողություն։

Գրանցամատյանի տեղեկությունները հիմք կհանդիսանան, վերլուծությունների իրականացման և վիճակագրության վարման համար:

Սույն կարգով ընդլայնվել է գրանցամատյան մուտքագրվող տեղեկությունների ցանկը, ինչպես նաև սահմանվել է վիճակագրական տեղեկությունների ցանկը, որոնք կկիրառվել վիճակագրությության վարման ընթացքում։ 

Սույն կարգով կկարգավորվեն համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:

  1. Գրանցամատյանում տեղեկատվությունը մուտքագրվում և թարմացվում է ՀՀ մարզերի համայնքների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
  2. Գրանցամատյանի վարման մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2 Ակնկալվող արդյունքը

Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝

  • Ստեղծել համայնքային ծառայողների ծառայողական գործունեության ընթացքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազա։
  • Համայնքային ծառայության բնագավառում իրականացնել վերլուծություններ և վիճակագրության վարում՝ հիմք ընդունելով գրանցամատյանի տեղեկատվությունը:

3Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

5Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

  • Discussed

    17.10.2025 - 01.11.2025

  • Type

    Order

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 871

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: