Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին

Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

  • Discussed

    15.10.2025 - 30.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Link to e-Gov publication

    https://e-gov.am/gov-decrees/item/45604/

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1913

Print

Suggestions

Լիլյա Հարությունյան

30.10.2025

ՀՀ Կոտայքի մարզի «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի քիմայի և կենսաբանության ուսուցիչ Լիլյա Հարությունյան

 

Որոշումն ինքնին անհրաժեշտ և ողջունելի է, քանի որ ապահովում է համակարգվածություն և կանխատեսելիություն բուհական ընդունելության գործընթացում։ Սակայն արդյունավետության համար կարևոր է, որ մասնագիտությունների և քննությունների ցանկի ձևավորումն իրականացվի գիտական, կրթական և գործատու համայնքների համագործակցությամբ՝ պահպանելով բուհերի ակադեմիական ազատությունը և զարգացումն ապահովող ճկունությունը։

Սիրարփի Ղանդիլյան

22.10.2025

Նպատակահարմար է մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կազմել այնպես, որ այն ապահովի շարունակական կապ դպրոցական կրթական ծրագրերի և բուհական պահանջների միջև։ Կարևոր է, որ դպրոցում ուսուցանվող առարկաների բովանդակությունը և քննությունների ձևաչափը համահունչ լինեն ընդունելության պահանջներին՝ թույլ տալով աշակերտներին ցուցադրել ոչ թե մեխանիկորեն ստացած գիտելիք, այլ իրական կարողություններ ու հմտություններ։

Սիրարփի Ղանդիլյան

22.10.2025

Առաջարկվում է մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի հաստատման գործընթացում ներդնել ոլորտային նախարարությունների, գործատուների և բուհերի համակարգված համագործակցության մեխանիզմ, որպեսզի հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկը լիարժեք արտացոլի ժամանակակից կրթական առաջնահերթությունները և աշխատաշուկայի իրական պահանջարկը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: