Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Abov Khachatryan 16.10.2025 15:42:38

Պարտադիր բազմընտրանք քվեարկության մեխանիզմը առաջարկելիս արդյոք հաշվի՞ եք առել այն սցենարը, երբ երեք ամենախոշոր բնակավայրերը պայմանավորվում ու քվեարկում են միմյանց օգտին։ Կարծում եմ՝ սրանով մենք ոչ թե հավասար պայմաններ ենք ստեղծում մեծ ու փոքր բնակավայրերի համար, այլ նպաստում ենք /ուղղորդում ենք/ մեծերի համագործակցությանը։ https://www.youtube.com/watch?v=cxMYBmNV_iI

Տեսականորեն հնարավոր է, որ խոշոր բնակավայրերի բնակիչները պայմանավորվածությամբ աջակցեն միմյանց առաջարկներին, սակայն գործնականում դա քիչ հավանական է հետևյալ պատճառով նույն խոշոր բնակավայրերի համար ներկայացվում են տարբեր նպատակային ուղղվածությամբ բազմաթիվ առաջարկներ, ինչը կանխում է ընտրողների նախապատվությունների համատարած համընկնումը։ Բացի այդ, այդ ծրագրերը սովորաբար պահանջում են մեծ ծախսեր, և եթե որևէ նախագիծ ստանա չափազանց շատ քվե, մասնակցային բյուջետավորման միջոցների զգալի մասը կարող է ուղղվել նրան՝ նվազեցնելով մյուս խոշոր բնակավայրերի ֆինանսավորման հնարավորությունը։ Հետևապես ընտրողների վարքագիծը ավելի հավանական և ռացիոնալ է, ըստ որի նրանք իրենց երկրորդ և երրորդ ձայները (եթե դրանք կիրառում են) տալիս են փոքր բնակավայրերի առաջարկներին, քանի որ դրանք պահանջում են համեմատաբար քիչ միջոցներ և մեծ բնակավայրերի նախագծերի նկատմամբ էական մրցակցային ճնշում չեն ստեղծում։ 

Լրամշակված Նախագծով հանվել է քվեարկության «պարտադիր» բաղադրիչը, և սահմանվել է, որ մասնակիցը կարող է իր հայեցողությամբ քվեարկել մինչև երեք տարբեր բնակավայրերի առաջարկների օգտին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկներից միայն մեկի օգտին քվեարկելու սահմանափակումը կանխում է խոշոր բնակավայրերի նախագծերի անհամաչափ քվեների կուտակումը։ Միաժամանակ, մեծ ու փոքր բնակավայրերի միջև մրցակցությունը հավասարակշռելու համար սահմանվել են առաջարկների նվազագույն աջակցման տարբերակված շեմեր
• մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերի դեպքում՝ համայնքի բնակչության առնվազն 1 տոկոս,
• 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի դեպքում՝ 2 տոկոս։

2 Abov Khachatryan 16.10.2025 15:43:29

բազմընտրանքը քայլ առաջ է բայց լուծում չէ

Նախագծում ներառված մեխանիզմները (միևնույն բնակավայրին վերաբերող առաջարկներից միայն մեկի օգտին քվեարկելու սահմանափակումը, ինչպես նաև նվազագույն աջակցման տարբերակված շեմերը) միտված են համայնքի տարբեր բնակավայրերին վերաբերող առաջարկ-նախագծերի միջև մրցակցության անհավասարության մեղմմանը։

3 Abraham Gasparyan 16.10.2025 15:50:05

Դրական տեղաշարժ է, բայց չի լուծում մեծ ու փոքր բնակավայրերի անհավասար մրցակցության հիմնական խնդիրը։

Նախագծում ներառված մեխանիզմները (միևնույն բնակավայրին վերաբերող առաջարկներից միայն մեկի օգտին քվեարկելու սահմանափակումը, ինչպես նաև նվազագույն աջակցման տարբերակված շեմերը) միտված են համայնքի տարբեր բնակավայրերին վերաբերող առաջարկ-նախագծերի միջև մրցակցության անհավասարության մեղմմանը։

4 Hamlet Serobyan 16.10.2025 15:56:53

պարտադիր բազմընտրանք քվեարկության մեխանիզմը հարցը չի լուծում

Նախագծում ներառված մեխանիզմները (միևնույն բնակավայրին վերաբերող առաջարկներից միայն մեկի օգտին քվեարկելու սահմանափակումը, ինչպես նաև նվազագույն աջակցման տարբերակված շեմերը) միտված են համայնքի տարբեր բնակավայրերին վերաբերող առաջարկ-նախագծերի միջև մրցակցության անհավասարության մեղմմանը։

5 Ani Sargsyan 16.10.2025 15:59:41

Պետք է բյուջետավորման գործնթացն անցկացնել առանձին բնակավայրերի ներսում ծրագրերի մակարդակով ոչ թե համայնքի մակարդակով բնակավայրերի միջև

Մասնակցային բյուջետավորումն առանձին բնակավայրերի մակարդակով, որոշ դրական կողմերի հետ մեկտեղ, կարող է առաջացնել մի շարք սահմանափակումներ՝ միջոցների մասնատում, ուշադրության կենտրոնացում միայն տեղային խնդիրների վրա և ներհամայնքային համագործակցության թուլացում։ Բնակավայրերի թվով պայմանավորված ծրագրերի մեծ քանակն ու սահմանափակ բյուջեն կարող են առաջացնել նաև գործնական խնդիրներ՝ կապալառուների շահագրգռվածության պակաս, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է մրցույթների չկայացման և ծրագրերի չիրականացման։

ՀՀ օրենսդրությամբ բազմաբնակավայր համայնքը համարվում է մեկ միասնական վարչատարածքային միավոր՝ ընդհանուր բյուջեով և կառավարման համակարգով։ Այս համատեքստում նպատակահարմար է, որ մասնակցային բյուջետավորումն ևս իրականացվի համայնքի մակարդակով՝ խթանելով ներհամայնքային համագործակցությունը, ընդհանուր շահերի շուրջ քննարկումները և համատեղ որոշումների կայացումը։

Համայնքային մակարդակով մասնակցային բյուջետավորման իրականացումը համահունչ է համայնքների խոշորացման քաղաքականության նպատակներին՝ ապահովելով միասնական զարգացման օրակարգ և արդյունավետ համագործակցության հնարավորություն համայնքի բոլոր բնակավայրերի միջև։

6 Հայկ Խաչատրյան 16.10.2025 16:27:05

կարելի էր ավելի լավարկել նախագիծը

Նախագծի լավարկման նպատակով այն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում, կազմակերպվել է հանրային քննարկում, ինչպես նաև իրականացվել է առաջարկների ընդունման գործընթաց։ Բաց ենք կիրառական առաջարկների քննարկման և Նախագծի հնարավոր լավարկման համար։

7 Էմիլ Կարապետյան 24.10.2025 09:39:55

Մասնակացային բյուջետավորման գործընթացը շատ կարևոր է փոքր գյուղերի համար ու լավ է, որ փոփխություն է արվում մեր շանսերը ավելացնելու համար։ Սակայն ծրագրով տեղնիկա գնելու հնարավորությունը սահմանափակելով բնակիչների հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ նվազելու է։ Հողագործությամբ զբաղվողներիս տեխնիկա պետք է ուզում ենք, որ ծրագրով հնարավոր լինի տեխնիկա գնել, որը երկար ժամանակ կծառայի մեզ։ Տրակտորն ու մյուս սարքերը մեզ պետք են ոչ թե մեկ տարով, այլ տարիներ շարունակ մեր հողերը մշակելու, ճանապարհները հատկապես դաշտամիջյան մաքրելու և բարեկարգելու, համայնքի գործերը հեշտ անելու համար։ Նման բաները մեծ օգուտ են բերում գյուղին, թույլ են տալիս մեր ուժերով անել շատ աշխատանքներ ու խնայել գումար։ Լավ կլինի, եթե ծրագիրը թույլ տա նման տեխնիկա ձեռք բերել առանց սահմանափակումների, որովհետև դա գյուղացու իրական կարիքներից է։

Նկատի ունենալով, որ սուբվենցիոն հատկացումներով իրականացվող՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագիրը պետք է ուղղված լինի համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը, և այդ ծրագրերի իրականացման համար համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախագծանախահաշվային փաստաթղթերը և դրանց փորձաքննության դրական եզրակացությունը, ուստի մասնակցային բյուջետավորման ծրագրի հիմքում պետք է լինի կապիտալ բնույթի շինարարությունը, իսկ համապատասխան գույքի ձեռքբերումը պետք է իրականացվի միայն վերջինիս նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շրջանակներում։ Հետևաբար, Նախագծով մասնակցային բյուջետավորման ծրագրերում սարք-սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող առանձին դրույթ չի նախատեսվում։

Գյուղատնտեսական կամ շինարարական տեխնիկայի ձեռքբերուման համար մասնակցային սուբվենցիայի հատկացումը չենք համարում նպատակահարմար մոտեցում, նկատի ունենալով, որ համայնքները համապատասխան տեխնիկան կարող են ձեռք բերել ընդհանուր ընթացակարգերով նախատեսված այլ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում (ոչ մասնակցային բյուջետավորման) կամ լիզինգի մեխանիզմների միջոցով, որոնցում պետությունը բյուջետային ծրագրերի այլ միջոցառումներով արդեն իսկ ապահովում է համապատասխան աջակցություն։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: