Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատված (Մ-1 կմ 29+600-կմ 37+545) և Տրանշ-3,  Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի, 42 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ավարտի արդյունքում նոր կառուցված ճանապարհահատավածները  ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածով հաստատված անվանացանկում ներառելու անհրաժեշտությամբ։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սույն թվականի հոկտեմբերի 3-ից, Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրի մոտից (Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական ճանապարհի մոտ 30-րդ կմ) երթևեկությունը տեղափոխվել է դեպի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող նոր կառուցված 8կմ հատված (Մ-1 կմ 29+600-կմ 37+545)։ Միաժամանակ,  Տրանշ-3,  Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի, 42 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները ավարտվել են դեռևս 2024 թվականի դեկտեմբերին։ Միաժամանակ,  Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկարությունը կարճացել է 400 մետրով, ինչը պայմանավորված է Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ավտոճանապարհը շրջանցող նոր ճանապարհահատվածի կառուցմամբ։ Նշվածով պայմանավորված ճանապարհահատվածների պատշաճ պահպանումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է նշված ճանապարհահատվածների մասով փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածով հաստատված անվանացանկում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է՝ վերանայել որոշմամբ հաստատված անվանացանկի մի շարք միջպետական (Մ-1) և հանրապետական (Հ-4, Հ-20, Հ-58, Հ-60, Հ-83, Հ-86) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանումները և երկարությունները՝ կատարված գույքագրման արդյունքներով։ Կատարվող փոփոխությունները ներկայացված են աղյուսակում․

Ճանապարհի համար և պայմանանիշ

Առաջարկվող փոխության էությունը

Մ-1

Տրանսպորտային հանգույցների քանակի ավելացումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 2-ի և Տրանշ 3-ի շրջանակներում Աշտարակ – Թալին և Թալին – Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման ընթացքում տրանսպորտային հանգույցների կառուցմամբ։

Հ-14

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ծրագծի փոփոխությամբ պայմանավորված՝ նշված ճանապարհը հանդիսանում է գոյություն ունեցող Մ-1 ավտոճանապարհի Ագարակ - Ուջան հատվածը:

Հ-58

Հ-58 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկարությունը կարճացել է 400 մետրով, ինչը պայմանավորված է Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ավտոճանապարհը շրջանցող նոր ճանապարհահատվածի կառուցմամբ։

Հ-92 և Հ-93

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ - Թալին ճանապարհահատվածի ծրագծի փոփոխությամբ պայմանավորված՝ Հ-92 ավտոճանապարհը հանդիսանում է գոյություն ունեցող Մ-1 ավտոճանապարհի Ներքին Բազմաբերդ – Դավթաշեն հատվածը, Հ-93 ավտոճանապարհը հանդիսանում է գոյություն ունեցող Մ-1 ավտոճանապարհի Դավթաշեն-Կաթնաղբյուր-Թալին հատվածը:

Տ-1-4 և Տ-1-77

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր շրջանակներում ճանապարհի և տրանսպորտային հանգույցների կառուցման արդյունքում Տ-1-4 ավտոճանապարհը չի ընդհատվում Տ-1-77 ճանապարհով, ուստի առաջարկվում է միավորել Տ-1-4 և Տ-1-77 ճանապարհները՝ ինչի արդյունքում Տ-1-4 երկարությունը՝ կկազմի 6.6 կմ, իսկ Տ-1-77 առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել։

Հ-20, Հ-86, Տ-1-6, Տ-1-8, Տ-1-30, Տ-1-31, Տ-1-39, Տ-1-40, Տ-1-66, Տ-1-71, Տ-7-21, Տ-7-25, Տ-7-56

Նշված ավտոճանապարհների անվանումները խմբագրվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի և 3-ի շրջանակներում ճանապարհների և տրանսպորտային հանգույցների կառուցմամբ

Տ-1-19 և Տ-1-74

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում արհեստական կառույցի կառուցմամբ պայմանավորված Տ-1-19 և Տ-1-74 ճանապարհները հանդիսանում են միմյանց շարունակություն, ինչի արդյունքում Տ-1-19 անվափոխվել է և երկարությունը ավելացել է 1.6 կմ-ով, իսկ Տ-1-74 առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել։

Տ-1-32 և Տ-1-60

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Տրանշ 2-ի շրջանակներում արհեստական կառույցի կառուցմամբ պայմանավորված վերանայվել է բնակավայրերի միջև ճանապարհի ուղղությունը /գումարային արտահայտությամբ ճանապարհների երկարությունը մնացել է անփոփոխ/։

Տ-7-66 և Տ-7-74

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում արհեստական կառույցի կառուցմամբ պայմանավորված Տ-7-66 և Տ-7-74 ճանապարհները հանդիսանում են միմյանց շարունակություն, ինչի արդյունքում Տ-7-66 անվափոխվել է և երկարությունը ավելացել է 4.7 կմ-ով, իսկ Տ-7-74 առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել։

 

 

  1. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում՝ ավանացանկով նախատեսված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի պատշաճ պահպանումն ու սպասարկումը ապահովելու նպատակով, կհստակեցվեն Տրանշ 2-ի և Տրանշ 3-ի Մ-1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև մի շարք հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանումները, դրանց նշանակությունը և երկարությունները, ինչպես նաև կավելացվեն նոր կառուցված ճանապարհները։ Նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ անվանացանկում լրացվող ճանապարհները պետք է ենթարկվեն ընթացիկ ձմեռային պահպանման։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:

 

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն»  վերնագրի 3-րդ պարբերության 14-րդ մասի և ՀՀ կառավարության 18.11.2021թ․ թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի ՏԿԵՆ 52.2-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման պայմաններից։

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում: Նշենք, որ անվանացանկի ընդունմամբ պայմանավորված ճանապարհների պահպանումը կիրականացվի ՀՀ 2025-2026թթ, թվականներին բյուջեով նախատեսված «1049․ Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 11001 և 11002 միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում։

 

  • Discussed

    14.10.2025 - 29.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1095

Print

Suggestions

Մկրտիչ Սողոմոնյան

14.10.2025

Հետևյալ տողում վրիպակ կա․ Դպեվանքի տրանսպորտային հանգույց 0.5 "ր" տառը բաց է թողած, պետք է լինի Դպրեվանքի տրանսպորտային հանգույց 0.5

Մկրտիչ Սողոմոնյան

14.10.2025

Օրենքի վերջին տարբերակում https://www.arlis.am/hy/acts/131577 Արարատի մարզի Տ-2-4 տողում վրիպակ կա /Հ-14/ - Նորաբաց - /Տ-2-3/ Հ-14 փոխարեն պետք է լինի Հ-91 /Հ-91/ - Նորաբաց - /Տ-2-3/ Կարո՞ղ եք նաև այդ վրիպակը ուղղել։ Այս օրենքով նոր Հ-14 ճանապարհ է ավելանում, որը վերը նշված վրիպակում է գրված Շնորհակալություն Մկրտիչ

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: