«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 23.10.2025 11:30:15 | Նախագծով առաջարկվում է անհատական աշխատանքային վեճերի լուծում, քանի որ կոլեկտիվ վեճերի լուծման կարգը Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է։ Բայց, միաժամանակ Նախագծի Հոդված 8-ով նախատեսվում է, որ քննվելու են նաև կոլեկտիվ պայմանագրերի պահանջների չկատարման դեպքերը, ինչը նույնպես կարելի է դիտարկել որպես կոլեկտիվ վեճ։ Այսինքն, որոշ դեպքերում որոշ դեպքերում հանձնաժողովին լիազորություն է տրվում լուծելու նաև կոլեկտիվ վեճեր։ Աշխատանքի տեսչական մարմնում նման վեճերի լուծումը մեր տեսանկյունից խնդրահարույց է։ Կարծում ենք, որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը չունի բավարար հմտություններ՝ արհմիությունների իրավունքների ոլորտում։ Բացի դրանից, հենց Տեսչական մարմնում ստեղծված արհմիությունը, մեր տեղեկությամբ, չի ծառայում նպատակին, չի անդամակցում արհմիությունների կոնֆեդերացիային համապատասխան ճյուղային արհմիության միջոցով։ Այսինքն, հենց Տեսչական մարմինն է, որ հանդիսանում է արհմիությունների հետ կապված որոշակի սկզբունքների ոտնահարող։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 264-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով: |
|||
| 27 | Armine Karhanyan 23.10.2025 17:36:20 | Շատ կարևոր է, որ Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու է անվճար հիմունքներով, շատ սպասված և պահանջված նախագիծ է, հուսով ենք գործի կդրվի: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 28 | Կարինե Բերբերյան 23.10.2025 17:57:13 | Հատկանշական է, որ աշխատանքային հարաբերությունների կողմն իր ընտրությամբ իրավունք ունի աշխատանքային վեճի լուծման համար դիմել կա՛մ Հանձնաժողովին, կա՛մ դատարան։ Պետք է արագ ընդունել: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 29 | Գևորգ Սիրեկանյան 23.10.2025 21:31:12 | Կարևոր հանգամանք է, որ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են և՛ աշխատողների շահերը պաշտպանող ներկայացուցիչ, և՛ գործատուների: Շատ ողջունելի նախագիծ է: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 30 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 24.10.2025 15:45:01 | Ուսումնասիրելով օրենքի նախագիծը հարց է առաջանում, թե արդյո՞ք նախագծի մշակման ընթացքում լիարժեքորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը՝ աշխատանքային վեճերով հաշտարարության կիրառության առումով։ Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում այս վեճերով որպես վեճերի լուծման առաջնային եղանակ է դիտարկվում հաշտարարությունը, և որևէ երկիր աշխատանքային վեճերով հաշտարարության կիրառման ամբողջական բացառում չի նախատեսել, ինչը որ տեղի կունենա քննարկվող օրենսդրական փոփոխությունների նախագծով։ Միաժամանակ, օրենքի նախագծի հիմնավորումներում տեղ գտած այն պնդումը, որ հաշտարարությունը ունի օրենսդրական և գործնական խնդիրներ, արդյո՞ք բավարար հիմնավորում է ամբողջությամբ հաշտարարության կիրառումը բացառելու համար։ Նշվածից բխում է, որ հաշտարարության ինստիտուտի ամբողջական բացառումը համահունչ չէ միջազգային լավագույն փորձին։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ Վերոգրյալից բացի, Նախագծի հիմնավորումը ևս հաշտարարությանը վերաբերելի հատվածների մասով լրամշակվել է։ |
|||
| 31 | Շադյան իրավաբանական գրասենյակ 26.10.2025 21:16:31 | 1. Շատ թերի նախագիծ է, հաշվի չի առնվել շահերի բախումը, չի կարող պետության ներկայացուցիչը, ում գործատուն հենց պետությունն է (նախարարությունը) անաչառ լինել, եթե վեճի կողմերից մեկը լինի պետական ծառայող: 2. Բացի այդ՝ նախագծի հեղինակները առհասարակ խեղաթյուրել են հաշտարարության էությունը, մասնավորապես՝ հաշտարարը ոչ դատավոր է, ոչ արբիտր, ոչ էլ վեճը լուծող անձ, վեճը լուծում են կողմերը հաշտարարի օգնությամբ գտնելով հաշտության եզրեր և կնքելով հաշտություն, ուստի անտրամաբանական և չհիմնավորված է «աշխատանքային» բառի հանումը «Հաշտարարության մասին» օրենքից: Հաշտարարությունը ոչ թե բացառում է դատարանին, այլ այլընտրանքային արտադատական տարբերակ է առաջարկում վիճող կողմերին: |
Առաջին առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հարկ է նշել, որ Նախագիծը, շահագրգիռ քննարկումների արդյունքներով, լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ Բացի այդ, հանրային ծառայողներին վերաբերելի վեճերը Հանձնաժողովում չեն քննվելու։ Երկրորդ առաջարկը մասամբ է ընդունվել։Նախագծով սահմանվող կարգավորումներով հաշտարարության էության խեղաթյուրման նպատակ չի հետապնդվել, այլ առաջարկվել է աշխատանքային վեճերի լուծման այլընտրանքային մեկ այլ մեխանիզմ, որի շրջանակներում ևս կողմերին հնարավորություն է տրվելու հաշտության համաձայնության գալու։ Սակայն, հաշվի առնելով շահագրգիռ քննարկումների արդյունքները, «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։
|
|||
| 32 | Անահիտ Պողոսյան 27.10.2025 10:34:45 | Շատ լավ նախագիծ է, արտադատական արդյունավետ համակարգ, որը կբարձրացնի նաև սոցիալական գործընկերների դերակատարումը։ |
Ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 33 | Կարեն Պապյան 27.10.2025 11:37:38 | Դատական կարգով աշխատանքային վեճերի քննությունը կողմերից պահանջում է բավականին տևական ժամանակ, ինչպես նաև որոշակի ֆինանսական ռեսուրսների առկայություն, կարծում եմ համակարգի ներդրումը կբարձրացնի աշխատանքային վեճերի քննության արդյունավետությունը: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 34 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 24.10.2025 17:40:53 | Ուսումնասիրելով օրենքի նախագիծը հարց է առաջանում, թե արդյո՞ք նախագծի մշակման ընթացքում լիարժեքորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը՝ աշխատանքային վեճերով հաշտարարության կիրառության առումով։ Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում այս վեճերով որպես վեճերի լուծման առաջնային եղանակ է դիտարկվում հաշտարարությունը, և որևէ երկիր աշխատանքային վեճերով հաշտարարության կիրառման ամբողջական բացառում չի նախատեսել, ինչը որ տեղի կունենա քննարկվող օրենսդրական փոփոխությունների նախագծով։ Միաժամանակ, օրենքի նախագծի հիմնավորումներում տեղ գտած այն պնդումը, որ հաշտարարությունը ունի օրենսդրական և գործնական խնդիրներ, արդյո՞ք բավարար հիմնավորում է ամբողջությամբ հաշտարարության կիրառումը բացառելու համար։ Նշվածից բխում է, որ հաշտարարության ինստիտուտի ամբողջական բացառումը համահունչ չէ միջազգային լավագույն փորձին։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ |
|||
| 35 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 24.10.2025 17:41:36 | Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում վեճերի քննության և լուծման նման մարմին նախատեսելը համապատասխանում է Տեսչական մարմնի գործունեության բնույթին և լիազորություններին։ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա, վերահսկողություն իրականացնող պետական մարմին է։ Ավելին, նույն օրենքի 6-րդ հոդվածով՝ տեսչական մարմնի նպատակն է օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը, որի շրջանակներում ունի ստուգումներ անցկացնելու և խախտումների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու լիազորություն (տե՛ս նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի N 755-Լ որոշման 11-րդ կետի 12-րդ ենթակետը)։ Այն պայմաններում, երբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին պատասխանատվության է ենթարկում աշխատողի՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների խախտումների համար, արդյո՞ք կարող է քննել և ըստ էության լուծել աշխատանքային վեճերը հենց այդ սուբյեկտների մասնակցությամբ։ Ստացվում է, որ մեկտեղվում է երկու կարևոր անհամատեղելի ֆունկցիա՝ վարչարարություն և վարչարարության հետ անմիջականորեն առնչվող քաղաքացիրավական հարցերով վեճի քննություն և լուծում։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը լրամշակվել է այն տրամաբանությամբ, որ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողովները գործելու են ոչ թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում, այլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծվելիք Աշխատանքային վեճերի լուծման գրասենյակի։ |
|||
| 36 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 22.10.2025 17:42:28 | Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող 264․1-րդ հոդվածը, թեև վերնագրված է Աշխատանքային վեճերի քննության սկզբունքները, դրանում պարունակվում են աշխատանքային վեճով ապացուցման բեռի բաշխման և ապացույցների ներկայացման կանոններ, որոնք վերաբերում են վեճի քննության կարգին և ոչ սկզբունքներին։ Ավելին, անհասկանալի է, թե ինչ մոտեցում է որդեգրվում այդ նախագծով։ Մի կողմից, նշվում է, որ «աշխատանքային վեճերը քննվում են կողմերի օրինական շահերի հարգման, կողմերի համագործակցության սկզբունքներով՝ կողմերի համար առավել ընդունելի պայմաններով», ինչից կարող ենք ենթադրել, որ փորձ է արվում հաշտարարության եղանակի նմանությամբ վեճի լուծում իրականացնել, մինչդեռ, մյուս կողմից, Նախագծի հաջորդող հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ Հանձնաժողովը ընդունելու է վեճն ըստ էության լուծող որոշում։ Ավելին, ըստ Նախագծի, հանձնաժողովը իրավասու մարմիններից և անձանցից պահանջում է վեճի քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև հրավիրում է վկաներ։ Հարց է ծագում, ո՞րն է լինելու այդ մարմինների կողմից նշված փաստաթղթերը չտրամադրելու կամ վկաների չներկայանալու հետևանքը։ |
Առաջարկն ընդունվել է։ Հոդվածի վերնագիրը համապատասխանեցվել է հոդվածի բովանդակությանը։ Ինչ վերաբերում է փաստաթղթերը չտրամադրելու կամ վկաների չներկայանալու հետևանքին, ապա այդ մասով տեղեկացնում ենք, որ աշխատանքային վեճերի հանձնաժողովն արձանագրելու է նշված փաստը և գործի քննությունը շարունակելու է այդ հանգամանքի հաշվառմամբ։ |
|||
| 37 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 22.10.2025 17:43:00 | Նախագծի համաձայն՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատանքային վեճերի հանձնաժողովը կամ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»։ Այսինքն, Նախագիծը աշխատանքային վեճերի քննության միայն երկու կարգ է ամրագրում՝ լիովին բացառելով արբիտրաժի և հաշտարարության կիրառությունը։ Հիմնավորման երկրորդ բաժնում որոշ պնդումներ կան արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ։ Նախ, հիմնավորման մեջ նշված է, որ արբիտրաժը հազվադեպ է կիրառվում և գրեթե չի կիրառվում աշխատանքային վեճերում և գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն։ Նախագծի հեղինակները նախ անտեսում են այն պարզ հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, անկախ արբիտրաժային համաձայնության առկայությունից, աշխատողը միշտ կարող է դիմել դատարան, ինչն էլ ստեղծել է արբիտրաժի՝ աշխատանքային վեճերով կիրառման խոչընդոտներ։ Ինչ վերաբերում է Նախագծի այն հիմնավորմանը, որ ՀՀ-ում գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն, ապա, հարկ է նշել, որ նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և անտեսում է այն հսկայական աշխատանքը, որ վերջին տարիներին իրականացվել է արբիտրաժային հաստատությունների զարգացման ուղղությամբ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ |
|||
| 38 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 22.10.2025 17:43:21 | Հիմնավորման մեջ առկա է հետևյալ պնդումը. «Հաշտարարության հետ կապված ևս առկա են և´ իրավակարգավորումների, և´ գործնական խնդիրներ (այն ավելի թույլ է զարգացած, քան արբիտրաժային տարբերակով վեճերի լուծումը)»։ Նշված է նաև, որ հաշտարարության հիմնական խնդիրները վերաբերում են հաշտարարների նշանակմանը, հաշտարարների քանակին, վերապատրաստմանը և լիցենզավորմանը։ Այդուհանդերձ, նշված խնդիրներից որևէ մեկը բացահայտված և մանրամասնեցված չէ Նախագծի հիմնավորումներում։ Ավելին, ստացվում է, որ հաշտարարության ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումները անտեսվում են։ Հարց է ծագում, եթե հաշտարարության հետ կապված այդքան շատ են խնդիրները, ինչու է օրենսդիրը հաշտարարությունը դարձրել պարտադիր ընտանեկան որոշ վեճերի քննության համար։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ Վերոգրյալից բացի, Նախագծի հիմնավորումը ևս հաշտարարությանը վերաբերելի հատվածների մասով լրամշակվել է։ |
|||
| 39 | Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն 22.10.2025 17:43:44 | Նախագծով բացառվում է աշխատանքային վեճերի՝ հաշտարարության միջոցով քննությունը։ Ընդ որում, որպես նման լուրջ փոփոխության հիմնավորում, նշվում է, որ «Հայաստանում թեև կա և´ հաշտարարություն, և´ արբիտրաժ, սակայն դրանցից ոչ մեկն էլ գործնականում լավ զարգացած չէ, հատկապես՝ աշխատանքային վեճերի առումով»։ Արբիտրաժի կամ հաշտարարության դեռևս զարգացած չլինելու հիմնավորումը չի կարող հիմք հանդիսանալ այդ գործիքներից հրաժարվելու համար, այլ, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն վեճերի լուծման հենց այդ եղանակները զարգացնելու ուղղությամբ։ |
Առաջարկն ընդունվել է։ Շահագրգիռ քննարկումների արդյունքներով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հանվել է փաթեթից։ Նախագծի լրամշակման արդյունքում Օրենսգրքի կարգավորումներից չի հանվել աշխատանքային վեճերով նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքին համապատասխան աշխատանքային վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնվելու հնարավորությունը։ Վերոգրյալից բացի, Նախագծի հիմնավորումը ևս հաշտարարությանը վերաբերելի հատվածների մասով լրամշակվել է։ |