Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տեսչավորման գործընթացում ներգրավվող մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 27-ի № 664-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը: 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 27-ի № 664-Ա որոշմամբ հաստատված հավելվածով ներկայացվում են «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքի և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-108-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է համապատասխան նորմատիվ իրավական ակտերում, ըստ այդմ հավելվածի 1-ին կետի սահմանված է «Տեսչավորման գործընթացում ներգրավված մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման միջոցառումը:

Վերոգրյալ միջոցառումների ցանկով հաստատված Նախագծի մշակումը պայմանավորված է 2025 թվականի մայիսի 12-ին ընդունված «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով՝ առ այն, որ տեսչավորման գործընթացում կարող են ներգրավվել նաև մասնագետներ, մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցներից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Մասնագետների ներգրավումը Կրթության տեսչական մարմնի՝ իր կանոնադրական նպատակի՝ կրթության որակի բարձրացումն ապահովելու տեսանկյունից ունի կարևոր նշանակություն: Կրթության որակի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար համապատասխան մասնագետների ներգրավումը անհրաժեշտություն է, հետևաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվելու է՝ մասնագետին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը: 

 3.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համապարփակ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ: 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

5.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

  • Discussed

    09.10.2025 - 27.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 910

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: