Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____» «__________ » 2025 թվականի N _____-Ն

 

 ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1․ Հաստատել տեսչավորման գործընթացում ներգրավվող մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

___ ____-ի N_____Ն որոշման

 

   

ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն հավելվածով կարգավորվում են կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից տեսչավորման գործընթացում ներգրավվող մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման հետ կապված հարաբերությունները:
  2. Տեսչական մարմնի կողմից տեսչավորման իրականացմանը մասնագետներ կարող են ներգրավվել, եթե հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությանորակի գնահատման կամկրթության կազմակերպման առկա խնդիրները բացահայտելու և ուսումնական հաստատությանը խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձի օժանդակությունը։
  3. Տեսչավորման իրականացմանը որպես մասնագետ կարող է ներգրավվել այն ֆիզիկական անձը, որն ունի․

1) բարձրագույն կրթություն հոգեբանություն կամ մանկավարժություն մասնագիտությամբ կամ տվյալ (գնահատվող) առարկայի մասնագիտական ոլորտում․

 2) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման կամ ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ․

3) մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։

4․ Տեսչավորման գործընթացում մասնագետ ներգրավելիս կամավոր ատեստավորումից 80-100 տոկոս արդյունքը կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի տարակարգ շնորհված լինելը համարվում է առավելություն։»:

  1. Հաշվի առնելով տեսչավորման տարեկան ծրագրից բխող կարիքները՝ Տեսչական մարմինը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով յուրաքանչյուր տարվա համար ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքում սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջները բավարարող մասնագետներ ունեցող կազմակերպության հետ։

6․ Եթե տվյալ տեսչավորման գործընթացում մասնագետ ներգրավելու համար սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունը չունի համապատասխան մասնագետ, Տեսչական մարմինը տեսչավորման գործընթացում ներգրավելու համար մասնագետի ընտրությունը կատարում է սույն հավելվածի 7-11-րդ կետով սահմանված կարգով։

  1. Սույն հավելված ի 13-րդ կետով սահմանված հրամանի հիման վրա Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն, որը ներառում է առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) հարցերի շրջանակը, որոնք պարզաբանելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագետին.

2) մասնագետին ներկայացվող պահանջները.

3) մասնագետ ներգրավելու ժամկետը.

4) մասնագետի պարտականությունները.

5) դիմումների ներկայացման վերջնաժամկետը.

6) հարցազրույց անցկացնելու ամսաթիվը, ժամը և վայրը․

7) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

  1. Մասնագետների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և հարցազրույցի։ Նախնական փաստաթղթային ընտրություն անցած հավակնորդները հրավիրվում են հարցազրույցի, որն անցկացվում է Տեսչական մարմնում՝ հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը ձևավորում է Տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Տեսչական մարմնի հինգ ծառայողներ։ Հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
  2. Մասնագետների ընտրության գործընթացի և ընտրվող մասնաագետի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։
  3. Հարցազրույցի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կատարում է ընտրություն, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մասնագետի և Տեսչական մարմնի միջև կնքվում է պայմանագիր։
  4. Եթե հավակնորդը պայմանագիր կնքելու առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա Տեսչական մարմնի հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է որպես մասնագետ ներգրավվելու համար դիմած հաջորդ՝ փաստաթղթային փուլն անցած հավակնորդին:
  5. Մասնագետի վարձատրության չափը սահմանվում է «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով:
  6. Տեսչավորման գործընթացում մասնագետ ներգրավելու անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, հարցերի շրջանակը, որոնք պարզաբանելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագետին, մասնագետին ներկայացվող պահանջները՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 3-րդ կետը, մասնագետ ներգրավելու ժամկետը։

14․ Տեսչավորման գործընթացում մասնագետն առաջնահերթորեն պետք է ներգրավվի սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունից։

  1. Սույն իրավական ակտին համապատասխան տեսչավորման իրականացմանը ներգրավված մասնագետների կողմից իրականացված գործողությունների արդյունքներն արտացոլվում են տեսչավորման գործընթացում ՝ Տեսչական մարմնի կողմից «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով կազմվող եզրակացությունում։
  2. Սույն իրավական ակտին համապատասխան տեսչավորման իրականացմանը ներգրավված մասնագետները չպետք է հրապարակեն տեսչավորման ներգրավման արդյունքում իրենց հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող և այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև տեսչավորման գործընթացում մասնակիցներին առնչվող գաղտնի տեղեկությունները։

17․ Սույն իրավական ակտին համապատասխան դիմումներ չներկայացնելու կամ փաստաթղթային ուսումնասիրության կամ հարցազրույցի արդյունքով մասնագետ չընտրվելու դեպքում Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում հրապարակում է մասնագետ ներգրավելու մասին նոր հայտարարություն։

  1. Տեսչավորմանը մասնակցելու ժամանակահատվածում մասնագետը հաստատությունում ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից:

 

 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    09.10.2025 - 27.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 918

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: