«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1717-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Ասիական զարգացման բանկի «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» քաղաքականության աղյուսակի մաս կազմող պարտավորության կատարման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Աղետների ռիսկի կառավարման արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն կանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումներից, այլև ֆինանսական կայուն և ճկուն մեխանիզմների առկայությունից։ Ներկայումս գործող Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը ընդգրկում են մի շարք կարևոր ուղղություններ, սակայն բաց է մնում ֆինանսական պլանավորման և ֆինանսական ռեսուրսների կառավարման համակարգված ապահովման բաղադրիչը։ Աղետների ժամանակ անհրաժեշտ է օպերատիվ արձագանք և միջոցների արագ ուղղում։ Առանց նախօրոք մշակված ֆինանսական պլանավորման և պատասխանատու մարմնի հստակ մանդատի՝ առաջանում են ուշացումներ և անարդյունավետություն։
3․ Առաջարկվող կարգավորումները
Առաջարկվում է վերոնշյալ ռազմավարության N 1 հավելվածում լրացնել նոր կետ, ըստ որի՝ Ֆինանսների նախարարությունը կդառնա պատասխանատու մարմին Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության շրջանակներում աղետների ռիսկերի կառավարման ֆինանսական պլանավորման, հետագա վերականգնման և միջազգային ֆինանսական աջակցություն ներգրավելու ուղղությամբ:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նշված նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի առաջացնում:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կկանոնակարգի և կդյուրացնի Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության շրջանակներում ֆինանսական պլանավորման, մասնավորապես՝ դրա շրջանակներում հետաղետային վերականգնման և այդ ուղղությամբ միջազգային ֆինանսական աջակցություն ներգրավելու գործընթացը, կապահովի հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումն, ինչպես նաև ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ կնպաստի աղետների ռիսկի կառավարման շրջանակներում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցների ներգրավմանը։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Ասիական զարգացման բանկի «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» քաղաքականության աղյուսակի մաս կազմող պարտավորության կատարման պահանջից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Discussed
06.10.2025 - 21.10.2025
-
Type
Decision
-
Area
State revenue, Emergency situations
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 950
Print