ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------------------------2025 թվական N ---Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությաննախարարությունների ենթակայությանը հանձնված` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1668-Ն որոշման՝
1) Նախաբանը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 27-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.»
2) N 1 հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․ «1) բարձրագույն կրթություն, եթե մրցույթի անցկացման պայմաններով ավելի բարձր չափանիշներ նախատեսված չեն.»:
3) N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Ընդ որում հավակնորդին ներկայացվող մասնագիտական կրթության պահանջն առաջարկվում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի կողմից։»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
03.10.2025 - 18.10.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1119
Print