Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է երեխայի խնամքին վերաբերող նոր կարգավորումներ, որոնք փաստացի ներառված չեն տարբեր ենթաօրենսդրական ակտերում կամ ազդում են տարբեր կազմակերպությունների գործունեության վրա: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ վերանայման կարիք ունի այն երեխաների շրջանակը, ովքեր կարող են խնամվել ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

Բացի այդ, առկա է նաև եզրութաբանական համապատասխանեցման անհրաժեշտություն:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների շրջանակը և հստակ կամրագրվի, որ «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաների, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, շուրջօրյա ընդհանուր և մասնագիտացված խնամքի տրամադրումն է, ներառյալ՝ կացարանով ապահովումը:

Կհստակեցվի, որ ադապտիվ ֆիզկուլտուրայից բացի կտրամադրվի նաև կինեզիոթերապիա, ինչպես նաև հստակ կնշվի սոցիալական ոլորտում պետական լիազոր մարմնի անվանումը:

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամք տրամադրել առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաներին, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին՝ տրամադրելով նաև կինեզիոթերապիա:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը չի բխում որևէ ռազմավարությունից:

  • Discussed

    02.10.2025 - 17.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 885

Print

Suggestions

Հայկանուշ Նահապետյան

04.10.2025

Բարև Ձեզ կխնդրեմ անրադառնաք նաև The way of happiness <<Երջանկության ճանապարհ>> մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող անձանց նույնպես ներգրավել և օգնություն ցուցաբերել:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: