04.10.2025
Բարև Ձեզ կխնդրեմ անրադառնաք նաև The way of happiness <<Երջանկության ճանապարհ>> մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող անձանց նույնպես ներգրավել և օգնություն ցուցաբերել:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
««Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև վեց տարեկան առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաների, ներառյալ՝ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, շուրջօրյա ընդհանուր և մասնագիտացված խնամքի տրամադրումն է, ներառյալ՝ կացարանով ապահովումը։»,
Discussed
02.10.2025 - 17.10.2025
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Status
Views 885
Print04.10.2025
Բարև Ձեզ կխնդրեմ անրադառնաք նաև The way of happiness <<Երջանկության ճանապարհ>> մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող անձանց նույնպես ներգրավել և օգնություն ցուցաբերել: