«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված
շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման
նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովության ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 2025թ. օգոստոսի 26-ի N 745-Ա որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և օրենքով սահմանված ժամկետով (20 տարի) պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան` նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Նշված գործընթացի ապահովման նպատակով բնակարանների հատկացման ընթացակարգը սահմանող ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշմամբ նախատեսվել է, որ նշված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են Երևան քաղաքում 75-80քմ ընդհանուր մակերեսով երեք սենյականոց պատրաստի ծառայողական բնակարաններ՝ վիճակահանությամբ, իսկ այդ բնակարանների ձեռքբերումն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն: Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրեցին, որ թե պահանջարկի, և թե առաջարկի, ինչպես նաև պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք փաստացի գործնականում անհնար և տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացը սահմանված կարգով իրականացումը: Բացի այդ, առավել խորացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշակիորեն խնդիրներ էին առաջանալու նաև Երևան քաղաքի տարբեր տարածքներում ձեռք բերված բնակարանների՝ թեկուզև վիճակահանության միջոցով, բաշխման գործընթացում: Այդ կապակցությամբ, օրենքի 65-րդ հոդվածում 2025 թվականի հուլիսի 3-ի ՀO-260-Ն oրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետովպայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից օգտվելու իրավունք: Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով նպատակահարմար է գտնվել յուրաքանչյուր տարվա համար շահառու հանդիսացող զինծառայողներինպետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման ծրագիրն իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Կարգավորմաննպատակըևբնույթը
Որոշման նախագծ իհամաձայն սահմանվում են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նվազագույն և առավելագույն մակերեսները, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, ծրագրի շրջանակներում վարկատու կազմակերպություններից համապատասխան տեղեկատվության ստացման և փոխանակման եղանակները, բնակարանի նկատմամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: Բացի այդ, անշարժ գույքի կահավորման համար դրամական աջակցության, ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման և պետական տուրքերի համար կատարված ծախսերը նախատեսվում է փոխհատուցել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշումը:
4.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի և հետագա երկու տարիների պետական բյուջեյում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը տարեկան կանխատեսվում է 2026 թվականի համար՝ շուրջ 4,484,281.1 հազ. դրամ՝ 127 շահառուի հաշվարկով, 2027 թվականի համար՝ շուրջ 5,367,013.6 հազ. դրամ՝ 152 շահառուի հաշվարկով, 2028 թվականի համար՝ շուրջ 5,861,348.8 հազ. դրամ՝ 166 շահառուի հաշվարկով՝ 75-80քմ քառ. մետր բնակելի անշարժ գույքի 35 մլն դրամ առավելագույն արժեքով ձեռք բերելու դեպքում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 1-ին և 9-րդ կետերի պահանջների ապահովման, ի դեմս՝ Կառավարության կողմից զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
-
Discussed
26.09.2025 - 12.10.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 744
Print