«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » 2025 թվականի N -Ն
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԻՑ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼՒ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, ապահովել սույն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը:
- Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում զինծառայողը բնակելի անշարժ գույքի կահավորման համար կարող է ստանալ դրամական աջակցություն մինչև 2․500․000 ՀՀ դրամի չափով՝ լվացարանի, զուգարանակոնքի, տակդիրով կամ խցիկով լոգախցիկի, ցնցուղի և ծորակների, իսկ խոհանոցում՝ սննդամթերքի և խոհանոցային պարագաների պահպանման համար անհրաժեշտ պահարանների, լվացարանի լրակազմի, սառնարանի, գազօջախի, շենքը կենտրոնացված ջեռուցման համակարգ չունենալու դեպքում՝ անհատական ջեռուցման համակարգի ձեռքբերման նպատակով։ Դրամական աջակցությունը տրամադրվում է սույն կետում նշված գույքերի ձեռքբերման համար հսկիչ դրամարկղի կտրոնների (կամ գնումը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացման դեպքում:
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը ապահովել տվյալ ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով օտարերկրյա պետությունների սահմանապահ զորքերի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և որպես կուրսանտ գրանցված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների զինծառայողների քանակական և ուսումնառության ժամկետների ավարտի վերաբերյալ տվյալների ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1665-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի -ի
N -Ն որոշման
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԻՑ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼՒ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն ծրագրով և պայմաններով (այսուհետ՝ Ծրագիր) կարգավորում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած և ռազմաուսումնական հաստատություն ավարտած ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն (այսուհետ բոլորը միասին նաև՝ բնակելի անշարժ գույք) գնելու իրավունքի ձեռքբերման համար պետական աջակցության իրավական, ֆինանսական և կազմակերպչական հարաբերությունները:
- Ծրագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
1) պատասխանատու ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից Ծրագրի իրականացման համար պատասխանատու նշանակված՝ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կառուցվածքային ստորաբաժանում.
2) Ծրագրի մասնակից զինծառայող` 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայող, ով Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին դիմում ներկայացնելու միջոցով ստանում է հավաստագիր և ինքնաշխատ կերպով ընդգրկվում է Ծրագրի մասնակիցների ռեեստրում․
3) Ծրագրի մասնակիցների ռեեստր` Ծրագրի մասնակիցների վերաբերյալ տվյալների միասնական համակարգ, որը ձևավորվում և վարվում է Նախարարությունում.
4) հավաստագիր՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից տրամադրվող՝ զինծառայողի կողմից Ծրագրի մասնակից հանդիսանալը հավաստող փաստաթուղթ.
5) հիփոթեքային վարկ` Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույք կամ դրա գնելու իրավունք ձեռք բերելու և այդ բնակելի անշարժ գույքը վերանորոգելու նպատակով տրամադրվող վարկ.
6) համագործակցող կազմակերպություն` զինծառայողին Ծրագրով սահմանված պայմաններով հիփոթեքային վարկ տրամադրող վարկատու կազմակերպություն.
7) վարկային պայմանագիր` Ծրագրի ներքո հիփոթեքային վարկի տրամադրելու վերաբերյալ համագործակցող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձի և զինծառայողի միջև կնքված վարկային պայմանագիր.
8) պետական աջակցություն` Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի ստացման նպատակով կանխավճարի, վարկի մայր գումարի և վարկի գծով հաշվարկված տոկոսագումարի ու գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների սուբսիդավորում.
9) հաշիվ՝ համագործակցող կազմակերպության բանկային հաշիվ, որին Ծրագրի շրջանակներում Նախարարությունը փոխանցում է պետական աջակցության գումարը.
10) զինծառայողի հաշիվ՝ զինծառայողի անձնական հաշիվ, որին Ծրագրի շրջանակներում փոխանցվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման գումարը:
- ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող է Ծրագրի մասնակից դառնալ և պետական աջակցություն ստանալ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած ու Նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողը:
- Ծրագրի շրջանակներում զինծառայողին հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողների դեպքում` Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակելի անշարժ գույք արժեքի առավելագույն չափ է ընդունվում 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանի արժեքը՝ հիմք ընդունելով ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու և Նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակվելու նախորդ ամսվա դրությամբ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակվող՝ տվյալ տարվա համապատասխան ամսվա անշարժ գույքի շուկայական վերլուծությունում առկա Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների՝ բացառությամբ Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանների, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների պայմանագրային գների և վաճառահանված բնակարանների առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների թվաբանական միջին գինը՝ 1քմ հաշվարկով։ Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նվազագույն մակերեսը պետք է լինի 75 քառակուսի մետր։ Ընդ որում, բնակելի անշարժ գույքի արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի պայմանագրային արժեքը չի կարող գերազանցել սույն կետով սահմանված առավելագույն չափը: Եթե սույն կետով սահմանված առավեագույն չափը գերազանցում է բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքը, ապա տարբերությունը կարող է ուղղվել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը՝ Ծրագրի շրջանակներում ձևակերպված վերանորոգման վարկի ստացման միջոցով։
- Ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունն է՝
1) հիփոթեքային վարկի ժամկետ՝ 180 ամիս.
2) կանխավճարը կազմում է ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի 10%.
3) վարկի գումարը չի կարող գերազանցել բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի և կանխավճարի տարբերությունը․
4) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.
5) վարկի տարեկան տոկոսադրույքը`
ա. հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում՝ ոչ ավելի, քան՝ 11%,
բ. լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3 % չափով՝ վարկի տրամադրման պահին,
գ. լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով.
6) սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ.
7) վարկի մարման եղանակը` անուիտետային.
8) կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում համագործակցող կազմակերպության կողմից չեն գանձվում վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման, վարկի ձևակերպման միանվագ, ինչպես նաև վարկի ապահովագրության կամ վարկի սպասարկման ամսական վճարներ.
9) Նախարարության կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում չի կարող սահմանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն, կամ պատասխանատվություն․
10) հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու հանդիսանում է զինծառայողը.
11) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման համար՝ սեփականության իրավունքի գրանցման վճարը՝ 25,000 դրամ և 20,000 դրամ պետական տուրքը, գրավի իրավունքի պետական գրանցման վճարը՝ 25,000 դրամ և 1,000 դրամ պետական տուրքը:
- Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է բացառապես զինծառայողի անունով՝ կիրառելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված սահմանափակումները և պայմանները։ Սահմնափակումների մասով Կադաստրի կոմիտեի կողմից սահմանվում է արգելանք։
- Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման վարկն ապահովված է՝
1) կառուցապատողի հատուկ հաշվին համագործակցող կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում բնակելի անշարժ գույքը,
2) կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով՝ վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։
- Մինչև կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման ավարտական ակտի հանձնումը՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման և չեն կարող օգտագործվել կառուցապատողի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) զինծառայողին սպայական պաշտոնի նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի ուժի մեջ մտնելուց հետո զինծառայողն էլեկտրոնային տարբերակով դիմում է ներկայացնում Նախարարություն՝ Ծրագրի մասնակցի հավաստագիր ստանալու նպատակով: Զինծառայողին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակելու մասին հրամանի քաղվածքը հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում ուղարկվում է Նախարարություն.
2) Նախարարությունում դիմումը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը, որը 1-օրյա ժամկետում տրամադրվում է զինծառայողին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով զինծառայողի կողմից նշված էլեկտրոնային հասցեին: Հավաստագրի գործողության ժամկետը չի սահմանափակվում: Եթե զինծառայողը մինչև Ծրագրի շրջանակներում համապատասխան վարկային պայմանագիր կնքելն արձակվել է պայմանագրային զինվորական ծառայությունից, ապա հավաստագիրը համարվում է անվավեր․
3) զինծառայողի հետ համապատասխան վարկային պայմանագիր կնքելուց և հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո համագործակցող կազմակերպությունը Նախարարությանը և զինծառայողին է տրամադրում հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույցը և վճարումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները.
4) Նախարարությունը զինծառայողի հաշվին միանվագ փոխանցում է գույքային իրավունքների գրանցման համար զինծառայողի կողմից վճարված գումարները՝ վճարը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու հիման վրա, ինչպես նաև ամսական պարբերականությամբ զինծառայողի հաշվին է փոխանցում պետական աջակցության գումարները՝ սույն կետի 3-րդ ենթակետում նշված ժամանակացույցի համաձայն՝ վճարման կատարման օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանաքային օր առաջ: Ժամանակացույցով նախատեսված գումարները (պետական աջակցության գումարի սահմանաչափին համապատասխան) զինծառայողի հաշվին է չփոխանցելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը և տուգանքները վճարում է Նախարարությունը.
5) Ծրագրի իրականացման ողջ գործընթացը (դիմումների ընդունում, տվյալների նույնականացում, հաստատում, պետական աջակցության վճարում) իրականացվում է համապատասխան ծրագրային ապահովման միջոցով՝ ինքնաշխատ եղանակով.
6) մինչև սույն կետի 5-րդ ենթակետում նշված ծրագրային ապահովման ներդրումը՝ Ծրագրի իրականացման գործընթացն իրականացվում է մեխանիկական եղանակով, իսկ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները Նախարարության և համագործակցող կազմակերպությունների միջև փոխանակվում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (ՍիԲիԷյ-նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով).
7) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված՝ Ծրագրի դադարման որևէ պայմանի ծագման դեպքում՝ ծագման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության կողմից զինծառայողին, համագործակցող կազմակերպությանը և Կադաստրի կոմիտեին գրավոր տեղեկացվում է Ծրագրի շրջանակներում պետական աջակցության դադարման մասին, ինչպես նաև զինծառայողին ծանուցվում է պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից եռամսյա ժամկետում հիփոթեքային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիփոթեքային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը պետական բյուջե վճարելու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողի մասով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինծառայողի մասով Ծրագրի դադարման որևէ պայմանի ծագման դեպքում՝ ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ մասին գրավոր տեղեկացվում է Նախարարությանը:
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված՝ Ծրագրի դադարման և սահմանափակումների վերաբերյալ պայմանները պարտադիր ամրագրվում են Ծրագրի շրջանակներում կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրում:
-
Discussed
26.09.2025 - 12.10.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 747
Print