Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
76 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 13․ Հավելվածի 45-րդ կետի համաձայն՝ խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել Կազմակերպության ցանկացած տարածք` Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ` չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը։Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ պարտադիր պայմանը կարող է վտանգել անկախ մշտադիտարկման ազատ իրականացումը։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 45-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Խմբի անդամներն իրավունք ունեն ազատ այցելել Կազմակերպության ցանկացած տարածք: Այցելության ընթացքում Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ուղեկցել անդամներին՝ վերջիններիս խնդրանքով կամ նրանց անվտանգության ապահովման նպատակով»։ Առաջարկը չի ընդունվել, հիմնավորված չէ:
77 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 14․ Հավելվածի 46-րդ կետի համաձայն՝ այցելության ընթացքում խմբի անդամները չեն կարող իրականացնել ձայնագրություններ կամ տեսաձայնագրություններ, բացառությամբ օրենքում ուղղակի ամրագրված դեպքերում կամ եթե ձայնագրվող կամ տեսաձայնագրվող բոլոր անձինք հայտնել են իրենց համաձայնությունը ձայնագրություն կամ տեսաձայնագրություն կատարելու վերաբերյալ: Եթե ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անգործունակ է, ապա նրա փոխարեն համաձայնություն հայտնում է հաստատությունը: Եթե ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անչափահաս է, ապա նրա կարծիքը հաշվի առնելուց հետո ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունն իրականացվում է, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից: Արգելվում է Կազմակերպության աշխատողների անձնական իրերի կամ առարկաների կամ աշխատանքային փաստաթղթերի և նյութերի տեսաձայնագրությունը կամ նկարահանումը: Տեսաձայնագրումը, նկարահանումը մշտադիտարկման գործիքներ են և կարող են օգտագործվել անհրաժեշտ տեղեկությունը կամ իրավիճակը ճշգրիտ արձանագրելու համար, իսկ, օրինակ, աշխատակցի կողմից խնամք ստացողների նկատմամբ սպառնալիքի, բռնության դեպքում անիրատեսական է ստանալ նրա համաձայնությունը։ Անգործունակ անձանց դեպքում խնամք ստացող անձան առհասարակ զրկվում է համաձայնություն/անհամաձայնությու հայտնելու հնարավորությունից։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 46-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Այցելության ընթացքում Խմբի անդամներն անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել ձայնագրում, լուսանկարում, տեսաձայնագրում՝ պահպանելով սույն Կարգով, Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ գաղտնիության սկզբունքի պահպանմանը վերաբերող իրավական ակտերով նախատեսված դրույթները: Պարտադիր է ձայնագրվող կամ տեսաձայնագրվող բոլոր անձանց իրազեկված համաձայնությունը ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը հանրայնացնելու դեպքում»: Առաջարկը չի ընդունվել: Առաջարկը հիմնավորված չէ:
78 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 15․ Հավելվածի 47-րդ կետի համաձայն՝ խմբի անդամներն իրավունք ունեն առանձնազրույց ունենալ Կազմակերպության ծառայություններից օգտվող անձանց հետ՝ նրանց բանավոր համաձայնության դեպքում, իսկ երեխայի դեպքում՝ կազմակերպության մանկավարժի կամ հոգեբանի գրավոր համաձայնությամբ կամ անմիջական ներկայությամբ։ Երեխաների դեպքում նույն հաստատության մանկավարժի և/կամ հոգեբանի ներկայությունը կաշկանդելու է երեխայի ազատ և անկաշկանդ հաղորդակցությունը, և խախտում է գաղտնիության սկզբունքը, քանի որ երեխայի անձնական տեղեկությունները կարող են հասանելի դառնալ 3-րդ կողմին, ինչպես նաև կազմակերպության մանկավարժը կամ հոգեբանը կարող են լինել երեխայի իրավունքները խախտողները։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 47-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Խմբի անդամներն իրավունք ունեն առանձնազրույց ունենալ Կազմակերպության ծառայություններից օգտվող անձանց հետ՝ նրանց բանավոր համաձայնության դեպքում։ Երեխաների հետ զրույցները պետք է իրականացվեն այնպես, որպեսզի ապահովվի նրանց անվտանգությունն ու ազատ արտահայտվելու հնարավորությունը, հաշվի առնելով երեխաների լավագույն շահը և գաղտնիության ապահովման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել մանկավարժ կամ հոգեբան՝ երեխայի համաձայնությամբ՝ երաշխավորելով գաղտնիության պահպանումը»։ Առաջարկը չի ընդունվել: Առաջարկվող կարգավորումները չեն բխում նախագծի առարկայից, և նախատեսված են երեխայի իրավունքների վերաբերող օրենսդրությունում:
79 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 16․ Հավելվածի 51-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր այցելության վերաբերյալ Խմբի՝ այցելություն կատարած բոլոր անդամների կողմից ստորագրված հաշվետվությունը ներկայացվում է Խմբի նախագահին՝ այցելությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Խմբի նախագահը ներկայացված հաշվետվությունների հիման վրա պատրաստում է տարեկան ամփոփ հաշվետվություն։ Ըստ անհրաժեշտության, կարող են պատրաստվել և ներկայացվել նաև հրատապ և ընթացիկ հաշվետվություններ կամ զեկույցներ: Խմբի հաշվետվությունները կամ զեկույցները մինչև հրապարակելն ուղարկվում են Նախարարություն՝ մեկնաբանության համար, որից հետո ներկայացվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և հանրայնացվում։ Հասարակական վերահսկողություն իրականացնող խմբերը որպես կանոն մշակում են ներքին ընթացակարգեր Խմբի գործունեության, այցելությունների արդյունքնում տեղեկությունների ամփոփման ձևաչափերի, ժամկետների, այլ մանրամասների վերաբերյալ։ Այցելություններից հետո հաշվետվությունների ներկայացման ժամկետների, զեկույցի մշակման պատասխանատուի կանոնակարգումը հրամանով սահմանելը կարող է խնդրահարույց լինել։ Խնդրահարույց է զեկույց կազմելը որպես Խմբի նախագահի պատասխանատվություն սահմանելը, քանի որ այն կարող է իրականացվել Խմբի այլ անդամ/ների կամ արտաքին փորձագետի կողմից։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 51-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Յուրաքանչյուր այցելության վերաբերյալ Խմբի՝ այցելություն կատարած բոլոր անդամների կողմից ստորագրված հաշվետվությունը ներկայացվում է Խմբի նախագահին։ Այցերի ընթացքում ստացված տեղեկությունների հիման վրա պատրաստվում են տարեկան, հրատապ, ընթացիկ զեկույցներ։ Դրանք մինչև հրապարակելն ուղարկվում են Նախարարություն՝ մեկնաբանության համար, որից հետո ներկայացվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և հանրայնացվում»։ Առաջարկը չի ընդունվել: Ներկայացվող դրույթը խնդրահարույց է: Ավելին, առաջարկն առ այն, որ դա կարող է իրականացվել ցանկացած անդամի կողմից կամ արտաքին փորձագետի կողմից՝ անիմաստ, քանի որ մի դեպքում ունենալու ենք փորձագետին անձնական տվյալների անհարկի տրամադրում, իսկ մյուս դեպքում Խմբի անդամն ուղղակի կվերարտադրի իր գրածը:
80 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 17․ Հավելվածի 56-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը կամ զեկույցը հաստատվում է Խմբի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկությամբ՝ Խմբի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մասնակցել Խմբի նիստերն: Սույն կետում նշված պարտականությունը մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի պատճառով չկատարելու դեպքում Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը, և զրկելու որոշում կայացնելու դեպքում՝ միջնորդությամբ դիմում Նախարարին Խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Սույն կետում նշված պարտականությունը չկատարելը համարվում է հարգելի, եթե Խմբի նիստին անդամը չի մասնակցել իր կամ իր մերձավոր ազգականի հիվանդության, իր մերձավոր ազգականի մահվան, տեխնիկածին կամ տարերային աղետի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու պատճառով: Դիտորդական խմբի անդամին անդամությունից զրկելու վերջնական որոշման ընդունում է նախարարությունը, ինչը նշանակում է՝ գործադիր մարմինը կարող է միջամտել անկախ խմբի կազմին։ Սա հակասում է խմբի անկախության սկզբունքին: Առաջարկում ենք Հավելվածի կետ 56-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Հաշվետվությունը կամ զեկույցը հաստատվում է Խմբի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկությամբ՝ Խմբի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մասնակցել Խմբի նիստերն: Սույն կետում նշված պարտականությունը մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի պատճառով չկատարելու դեպքում Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը: Անդամի անդամությունից զրկելու որոշումն ընդունվում է քվեարկությամբ՝ Խմբի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Որոշումը հաստատվում է Խմբի նախագահի կողմից և իրազեկման նպատակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»։ Առաջարկը չի ընդունվել: Գործադիր մարմինը չի միջամտում խմբի գործունեությանը, եթե Խմբի անդամը բարեխղճորեն կատարում է ստանձնած պարտականությունները, իսկ եթե Խմբի նախագահը դիմում է Նախարարին, ապա նա իրացնում է իր գործառույթը:
81 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 18․ Հավելվածի 58-րդ կետի համաձայն՝ Խումբն առնվազն եռամսյակը մեկ անգամ հրավիրում և անցկացնում է նիստեր։ Նիստերն անցկացվում են դռնբաց, իսկ Խմբի որոշմամբ քվեարկությունը կարող է լինել նաև փակ՝ գաղտնի։ Խմբի որոշմամբ նիստերին կարող է ներկա գտնվել սույն հավելվածի 57-րդ կետով սահմանված կարգով ներգրավված փորձագետը։ Խմբի նիստերը որպես կանոն պարունակում են անձնական տեղեկություններ, նիստերի ընթացքում քննարկվում է Խմբի գործունեությունը, այցելությունների մեթոդաբանությունը, կազմակերպումը, տակտիկան։ Նիստերի դռնբաց սահմանելը կարող է խոչընդոտել Խմբի անկախությանը, չհայտարարված այցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 58-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Նիստերը, որպես կանոն, անց են կացվում դռնփակ, իսկ Խմբի որոշմամբ կարող են կայացվել նաև դռնբաց։ Խմբի որոշմամբ նիստերին կարող է ներկա գտնվել սույն հավելվածի 57-րդ կետով սահմանված կարգով ներգրավված փորձագետը»։ Առաջարկն ընդունվել է մասնակի, փոխվել է Հավելվածի 58-րդ կետի միայն երկրորդ նախադասությունը:
82 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 07.10.2025 21:46:05 19․ Հավելվածի 59-րդ կետի համաձայն՝ Յուրաքանչյուր նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգը տրամադրվում է Խմբի բոլոր անդամներին և Նախարարություն։ Հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերը պետք է գործեն անկախ և անաչառ։ Խմբի նիստերի օրակարգի՝ Նախարարություն ուղարկումը Նախարարության կողմից Խմբի ներքին գործունեությանը վերահսկողություն ու միջամտություն է և սահմանափակում է Խմբի անկախությունը։ Առաջարկում ենք Հավելվածի կետ 59-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Յուրաքանչյուր նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգը տրամադրվում է Խմբի բոլոր անդամներին։» Առաջարկը չի ընդունվել, քանի որ կետում նշվում է օրակարգը լոկ տրամադրելու, այսինքն՝ իրազեկելու մասին, այլ ոչ թե բովանդակային քննարկումներ, լրացումներ և այլ գործողություններ կատարելու մասին:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: