ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ վերը նշված օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը, նախատեսում է, որ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։
Վերը նշված օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորող նորմը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը սահմանում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը, սակայն ներկայացված նախագծում բացակայում է հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելուն վերաբերող կարգավորումներ, քանի որ դա նպատակահարմար է սահմանել այլ հրամանով։ Նման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով. նախ անհրաժեշտ է սահմանել հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, իրավասությունների շրջանակը և հարակից այլ հարցեր, որից հետո հայտարարել մրցույթ ու մրցութային հանձնաժողովի կողմից ընտրել դիտորդներին, որից հետո միայն հնարավոր կլինի այդ անձանց ցանկը ներկայացնել նախարարին՝ դիտորդական խմբի կազմը հաստատելու համար: Ավելին, նման կազմի հաստատումն իրականացվելու է ոչ թե նորմատիվ ակտով, այլ՝ անհատական:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է նախատեսել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ մեկ հավելվածի տեսքով, որը համահունչ կլինի «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, որոշակիացնել հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները և հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 38-րդ կետից: