Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծեր

 «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել, որ յուրաքանչյուր դատավորի տրամադրվում է աշխատանքային օրակարգի պատուհան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում դատավորի պարտականությունների ժամանակացույցը, ներառյալ՝ դատական նիստերի, վերապատրաստումների, այլ աշխատանքի կատարման ժամերը։ Աշխատանքային օրակարգի պատուհանները պետք է ստեղծվեն միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ յուրաքանչյուր դատավորի աշխատանքային օրակարգը պետք է հրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով։

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի տեսակապի միջոցով դատական նիստերին դատապարտյալի մասնակցությունն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումն ապահովելու նպատակով։

  • Discussed

    18.09.2025 - 03.10.2025

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1506

Print

Suggestions

Մարտիկ Մարտիրոսյան

23.09.2025

Կարծում եմ նախագիծը ընդունվելու պարագայում որևէ կերպ չի նպաստելու դրա հիմնավորումներում նշված խնդիրների լուծմանը։ Նախագծով ոչ թե լուծումներ են առաջարկվում ծանրաբեռնվածությունը թեթևանցելու վերաբերյալ, այլ՝ դատավորների համար սահմանվում է լրուցուցիչ աշխատանք, որը տեխնիակական է և կապ չունի արդարադատության իրականացման գործառույթի հետ։ Արդարադատության իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունն ապահովվում է հրապարակային դատաքննության սկզբունքի ապահովմամբ։ Բացի այդ, անհասկանալի է թե ինչու է այս նախագիծը ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Մասնավորապես, հայտնի չէ թե ՆԳՆ որ գործառույթների իրականացմանն է նպատստելու նախագիծը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: