Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելու մասին իրավական ակտն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների գործընթացի կարգավորման համատեքստում ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերով սահմանված, պետությունների իրավասու մարմինների կողմից տրված հաստատված ձևանմուշի փաստաթղթերը հայաստանյան փոխադրողներին բաշխման գործընթացի լրացուցիչ կանոնակարգման անհրաժեշտությամբ:

11 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

       ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  (այսուհետ՝ Լիազոր մարմին) յուրաքանչյուր տարի հայաստանյան բեռնափոխադրողներին տրամադրում է թվով 21 երկրների ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերով սահմանված, պետությունների իրավասու մարմինների կողմից տրված հաստատված ձևանմուշի փաստաթղթեր, որոնք միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար իրավունք են վերապահում համաձայնագրի կողմ պետության բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի մուտքը, ելքը մյուս կողմի տարածք, տարանցումը նրանց տարածքով, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից, ինչպես նաև՝ Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս (ՏՆԵԿ) թույլտվություններ, որոնք ՏՆԵԿ-ի անդամ-պետությունների միջև տալիս են անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք: Սույն թույլտվությունները բաշխվում են Որոշմամբ հաստատված կարգով՝ ըստ ստացված հայտերի հերթականության: Կան թույլտվությունների տեսակներ, որոնց խմբաքանակը չի բավարարում հայաստանյան բեռնափոխադրողների մեկ տարվա պահանջարկը (օր․՝ ՌԴ-ի դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից, ՏՆԵԿ ՌԴ բարձում-բեռնաթափում իրավունք վերապահող թույլտվությունները և այլն), ուստի բեռնափոխադրողները ձգտում են առվել քանակությամբ թույլտվություններ ստանալ Լիազոր մարմնից, որի պատճառով թույլտվությունները շուտ սպառվում են՝ կուտակվելով բեռնափոխադրողների մոտ, բայց օգտագործվում են ըստ անհրաժեշտության, իսկ որոշ դեպքերում նաև չեն օգտագործվում տվյալ տարվա ընթացքում՝ գործածության ժամկետները լրանալու պատճառով: Այսպիսի իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում Լիազոր մարմնի կողմից նշված թույլտվությունների տեսակների համար սահմանել բեռնափոխադրողներին տրամադրելու կամ տվյալ տարվա ընթացքում ըստ եռամսյակների կամ կիսամյակների բաշխումն ապահովելու լրացուցիչ կարգավորումներ՝ յուրաքանչյուր թույլտվությունը նպատակային օգտագործելու, բեռնափոխադրողներին տրամադրումը ողջամիտ կազմակերպելու, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում՝ տվյալ տարվա ընթացքում իրականացվող բեռնափոխադրումների անընդհատությունը ապահովելու նպատակով (օր․՝ յուրաքանչյուր մեքենային տրամադրել մեկ թույլտվություն, նոր թույլտվությունը տրամադրել նախորդ թույլտվությունը իրացնելուց հետո, խոշոր բեռնափոխադրողների համար սահմանել մեքենաների ողջ քանակության որոշակի տոկոսային հարաբերությամբ թույլտվությունների տրամադրում, տարեկան թույլտվությունների քանակությունը բաշխել և բեռնափոխադրողներին հատկացնել ըստ եռամսյակների կամ կիսամյակների և այլն):   

      1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

  Առաջարկվում է Որոշման 1-ին կետով հաստատված կարգում լրացում կատարելու միջոցով սահմանել լիազորող նորմ՝ Լիազոր մարմնին հնարավորություն ընձեռելով հրամանով առանձին տեսակի թույլտվությունների տարեկան խմբաքանակը ըստ եռամսյակների կամ կիսամյակների բաշխելու, ինչպես նաև՝ թույլտվությունները փոխադրողներին տրամադրելու պայմաններ և պահանջներ սահմանելու վերաբերյալ:

2.Կարգավորման առարկան  

Որոշման նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների և ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերով սահմանված, պետությունների իրավասու մարմինների կողմից տրված հաստատված ձևանմուշի փաստաթղթերի հայաստանյան փոխադրողներին բաշխման գործընթացը:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման դեպքում Լիազոր մարմնի ղեկավարին հնարավորություն է ընձեռվում բեռնափոխադրումների շուկայում առավել պահանջարկ ունեցող  թույլտվությունները հայաստանյան բեռնափոխադրողներին տրամադրելու գործընթացը կանոնակարգող իրավական ակտ ընդունելու միջոցով՝

- սահմանել այնպիսի ողջամիտ պայմաններ և պահանջներ, որոնք կապահովեն սույն թույլտվությունների նպատակային օգտագործումը,

- սահմանափակել թույլտվությունների կուտակումները խոշոր փոխադրողների մոտ,

- նպաստել թույլտվությունների հավասարաչափ և արդարացի բաշխմանը,

- ապահովել թույլտվությունների բաշխումն ըստ եռամսյակների կամ կիսամյակների՝ նպաստելով ամբողջ տարվա ընթացքում բեռնափոխադրումների հնարավորինս անընդհատ կազմակերպմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների    նախարարության կողմից:

5Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

    Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

          Սույն որոշման նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ։

  • Discussed

    10.09.2025 - 26.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 935

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

17.09.2025

Առաջարկում եմ, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը հանել շրջանառությունից։ Անհասկանալի նախագիծ է, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը, որի հավելվածի VI-րդ մասը սահմանում է թույլտվությունների հատկացման գործընթացին ներկայացվող պահանջները։ Թույլտվությունների տրամադրման այդ ինչ պայմաններ և պահանջներ պետք է սահմանվեն իրավասու մարմնի ղեկավարի հրամանով, որոնք հնարավոր չի սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվող հավելվածով։ Միաժամանակ կարծում եմ, որ բարձրացված խնդրի, բավականին շատ և պարզ լուծումներ կարելի է սահմանել։ Օրինակ՝ տրամադրված թույլտվությունների օգտագործված լինելու փաստը կարելի է ստուգել մաքսային մարմինների հետ առցանց աշխատանքի միջոցով, որպես գործիք կարող է հանդիսանալ CMR-ի պահանջը։ Երևի հաջորդ խնդրի առաջացման դեպքում իրավասու մարմնի ղեկավարի հրամանում կկատարեք փոփոխություն, որով սահմանափակումներ սահմանելու իրավասություն կվերապահեք վարչության պետին (պարզ չի կա թե չկա), ու նման կերպ շարունակ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է բանակցել այլ պետությունների իրավասու մարմինների հետ, պահանջվող թույլտվությունների քվոտաները ավելացնելու վերաբերյալ։ Պետք է փորձել ավելի բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծել, ոչ թե սահմանափակումներ կիրառել։ Բայց եթե ունակ չեք բանակցել դա արդեն ուրիշ գլոբալ խնդիր է։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: