ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 17.09.2025 09:46:44 | Առաջարկում եմ, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1226-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը հանել շրջանառությունից։ Անհասկանալի նախագիծ է, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը, որի հավելվածի VI-րդ մասը սահմանում է թույլտվությունների հատկացման գործընթացին ներկայացվող պահանջները։ Թույլտվությունների տրամադրման այդ ինչ պայմաններ և պահանջներ պետք է սահմանվեն իրավասու մարմնի ղեկավարի հրամանով, որոնք հնարավոր չի սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվող հավելվածով։ Միաժամանակ կարծում եմ, որ բարձրացված խնդրի, բավականին շատ և պարզ լուծումներ կարելի է սահմանել։ Օրինակ՝ տրամադրված թույլտվությունների օգտագործված լինելու փաստը կարելի է ստուգել մաքսային մարմինների հետ առցանց աշխատանքի միջոցով, որպես գործիք կարող է հանդիսանալ CMR-ի պահանջը։ Երևի հաջորդ խնդրի առաջացման դեպքում իրավասու մարմնի ղեկավարի հրամանում կկատարեք փոփոխություն, որով սահմանափակումներ սահմանելու իրավասություն կվերապահեք վարչության պետին (պարզ չի կա թե չկա), ու նման կերպ շարունակ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է բանակցել այլ պետությունների իրավասու մարմինների հետ, պահանջվող թույլտվությունների քվոտաները ավելացնելու վերաբերյալ։ Պետք է փորձել ավելի բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծել, ոչ թե սահմանափակումներ կիրառել։ Բայց եթե ունակ չեք բանակցել դա արդեն ուրիշ գլոբալ խնդիր է։ |
Առաջարկը չի ընդունվել։ Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգի հավելվածի VI-ում սահմանված են թույլտվությունները փոխադրողներին հատկացնելու համար ներկայացվող փաստաթղթերը։ Որոշման նախագծի նպատակը ոչ թե սահմանափակումներ կիրառելու իրավասություն է, այլ թույլտվությունների նպատակային օգտագործման և տվյալ տարվա ընթացքում իրականացվող բեռնափոխադրումների շարուկականության ապահովումը։ Առավել պահանջարկ վայելող թույլտվությունների տեսակների տվյալ տարվա ընթացքում ըստ եռամսյակների կամ կիսամյակների բաշխումն ընդունված պրակտիկա է շատ երկրների համար։ Սույն կարգավորումներն իրավասու մարմնի ղեկավարի հրամանով սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգավորումների անհրաժեշտությունը և տրամաբանությունը կարող է հաճախ փոփոխվել միջազգային համաձայնագրի կողմ պետության իրավասու մարմնի հետ բանակցությունների ընթացքում թույլտվությունների քվոտաների փոփոխման կամ բեռնափոխադրումների ազատականացման հետևանքով, իսկ փոփոխությունները առավել արդյունավետ է արտացոլել իրավասու մարմնի ղեկավար հրամանում և ոչ թե Կառավարության որոշմամբ:
|