Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արմինե Սարգսյան 09.09.2025 19:13:04 Ողջունելի է հարցը քննարկման ներկայացնելու օրենսդրական նախաձեռնությունը։ N 09-Ն հրամանի 6.1. կետը նոր խմբագրության ընթացքում հստակեցրեք խնդրեմ ուսումնական նախագծերի վարձատրության կարգը,այլապես յուրաքանչյուր դպրոցում ուսումնական նախագծերի համար վարձատրվել են տարբեր կերպ ։Ինչպես նաև հստակեցրեք կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների վարձատրությունը ։Շնորհակալություն։ Շնորհակալություն: Դիտարկումը սույն նախագծին վերաբերելի չէ:
2 Արուս Ավագյան 09.09.2025 19:49:23 Կարծում եմ, որ 11-րդ դասարանում «Մասնագիտական կողմնորոշում» խմբակ չպետք է լինի պարտադիր,սովորողները կարող են ընտրել միանալ խմբակին,թե` ոչ։ Պատճառն այն է, որ 11-րդ դասարանի աշակերտների մեծ մասն արդեն իսկ ունի որոշակի պատկերացում կամ նույնիսկ կայացած որոշում իրենց ապագա մասնագիտության վերաբերյալ։ Այս փուլում նրանց համար ավելի կարևոր է խորանալ արդեն ընտրած կամ մոտ ապագայում ընտրվելիք մասնագիտության ոլորտում, այլ ոչ թե սկսել նորից կողմնորոշվելու գործընթացը։ ​Այս ժամաքանակը կարող է ավելի արդյունավետ օգտագործվել, օրինակ, ավագ դասարաններում ուսումնական առարկաների խորացված ուսումնասիրությանը, որոնք արդեն ընտրել են նպատակային ուսուցման շրջանակում։ Իսկ այն սովորողնեչը,որոնք չեն կողմնորոշվել,կարող են ընտրել և մասնակցել խմբակին։ ​ Շնորհակալություն, խմբակի պարտադիր ներդրումը հանդիսանում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջ:
3 Աննա Ասոյան 09.09.2025 20:43:59 Բարև Ձեզ Հարգելի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ես որպես ուսուցիչ և ծնող հավանություն եմ տալիս ձեր առաջարկած փափոխությանը , քանի որ <<Առողջ ապրելակերպ>> և <<Մասնագիտական կողմնորոշում >>խմբակների ծրագրային ներդրումը կարևոր է աշակերտների զարգացման և մասնագիտական կողմնորոշման ուղղության տեսանկյունից։Մի առաջարկություն ունեմ և <<առողջ ապրելակերպ>> և <<Մասնագիտական կողմնորոծում>> խմբակների ծրագրերում պարտադիր լինեն մասնագետների հետ հանդիպում զրույցները, որը էլ ավելի արդյունավետ կդարձնի խմբակների ներդրումը։ Մի առաջարկն էլ հարգելի ԿԳՄՍ պարտադիր խմբակ ներդրեք նաև <<Բանավեչճի ակումբ>> որպես խմբակ, քանի որ կզարգացնի բանավիճելու հմտություններ։ Հարգանքով Աննա Ասոյան Շնորհակալություն դիտարկման համար:
4 Աննա Արամյան 11.09.2025 22:30:05 Հարգելի' պատասխանատուներ, ողջունելի է պարտադիր խմբակների ներդրումը դպրոցներում,առավել կարևոր և ողջունելի է դրանց առնչվող հարցերի ու խնդիրների հստակեցումները։ Հաշվի առնելով աշակերտների կարիքները` առաջարկում եմ 3_6_րդ դասարաննում պարտադիր դարձնել ընթերցանության խմբակները, 7_9_րդ դասարաններում 21_րդ դարի հմտություններ ձևացորող խմբակների գործունեությունը ( Մեդիագրագիտություն, Բանավեճի ակումբ )։ Գիտեմ, որ շատ դպրոցներում գործում են այս խմբակները, դրանց պարտադիր լինելը և ժամաքանակների ` իրավական ակտով կանոնակարգված լինելը կնպաստի խմբակների գործունեության արդյունավետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկի համար: Հայտնում եմ, որ հանրակրթության պետական չափորոշչով նման պարտադիր խմբակներ սահմանելը նպատակահարմար չէ: Դրանք կարող են իրականացվել երաշխավորված ծրագրի հիման վրա հաստատության որոշմամբ՝ անհատական բաղադրիչի հաշին:
5 Լիանա Գեւորգյան 12.09.2025 22:38:03 ⸻ Նախաձեռնությունն իր կարևորությամբ շատ արդիական է։ Կարևոր է, որ նախագծում ընդգծվում է ժամանակակից կրթական ծրագրերի ներդրման, միջազգային փորձի կիրառման և գնահատման նորամուծությունների նշանակությունը։ Սա հնարավորություն կտա կրթական համակարգը դարձնել ավելի ճկուն, մրցունակ և համապատասխանող ժամանակի պահանջներին։ Այն,որ գործընթացը կազմակերպվել է հանրային քննարկման միջոցով, նույնպես դրական է․ ապահովվում է թափանցիկություն և հնարավորություն է տրվում մասնագիտական համայնքին ու հասարակությանը մասնակցել կրթական քաղաքականության ձևավորմանը Շնորհակալություն դիտարկման համար:
6 Լիլիթ Օհանյան 12.09.2025 23:09:46 Առաջարկում եմ ընդունված նախագիծը լրացնել հետեւյալ մեխանիզմներով, որոնք կապահովեն, որ պարտադիր խմբակները լինեն ոչ թե ֆորմալության, այլ ժամանակակից եւ արդյունավետ կրթական միջոցառումներ։ Առաջարկներս ներքոնշյալներն են. ա. Թարմացում յուրաքանչյուր 3 տարին մեկ. «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշում» խմբակների ծրագրերի բովանդակությունը պետք է համակարգված վերանայվի և թարմացվի՝ հանրապետական փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով գիտության, տեխնոլոգիայի և աշխատաշուկայի միտումները: բ. Պարտադիր վերապատրաստում ուսուցիչների համար. Այս խմբակները վարող մանկավարժները տարեկան պետք է անցնեն առնվազն 12 ժամ մասնագիտական վերապատրաստում՝ ժամանակակից մեթոդիկայի, թվային գործիքների և աշակերտների հետ աշխատելու հոգեբանության վերաբերյալ: գ. Մենթորինգի ծրագիր աշակերտների համար. «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում մեծացնել գործնական բաղադրիչը՝ ավելի մեծ դասարանների աշակերտներին կապելով բուհերի դասախոսների, գիտնականների և բիզնես ներկայացուցիչների (մենթորների) հետ անհատականացված աջակցության համար: 4. Պարզ և հասկանալի գնահատման համակարգ. Սահմանել հստակ ցուցանիշներ (ինչպիսիք են աշակերտների/ծնողների բավարարվածությունը, կարիերային ընտրության վստահությունը) և դրանք հավաքել ու վերլուծել յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ պարզելու, թե արդյոք խմբակները հասնում են իրենց նպատակին: Ըստ իս՝ այս առաջարկները չեն փոխում ձեր նախագծի հիմնական դրույթները (պարտադիր լինելու մասին) և չեն պահանջում լրացուցիչ միջոցներ պետական բյուջեից: Դրանք միայն ավելացնում են «ինչպես» իրականացնելու մեխանիզմներ, որոնք կվերածեն պարտադիր ժամերը կենսական կարևոր հմտությունների ձեռքբերման գործընթացի: Սա ժամանակակից կրթական քաղաքականության ստանդարտ մոտեցում է: Շնորհակալություն, խմբակների ծրագրերը որոշակի պարբերականությամբ վերանայվում են, իսկ դասավանդող մասնագետները՝ վերապատրաստվում:
7 Նարինե Հագեյան 13.09.2025 01:07:59 Հարգելի՛ ԿԳՄՍ ես որպես ուսուցիչ և ծնող հավանություն եմ տալիս ձեր առաջարկած փոփոխությանը։ Ողջունելի է պարտադիր խմբակների ներդրումը դպրոցներում,առավել կարևոր և ողջունելի է դրանց առնչվող հարցերի ու խնդիրների հստակեցումները։ Հաշվի առնելով աշակերտների կարիքները` առաջարկում եմ 3_5_րդ դասարաննում պարտադիր դարձնել ընթերցանության խմբակները։ Այս խմբակները, դրանց պարտադիր լինելը և ժամաքանակների ` իրավական ակտով կանոնակարգված լինելը կնպաստի խմբակների գործունեության արդյունավետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, առաջարկը սույն նախագծին վերաբերելի չէ:
8 Նարինե Հագեյան 19.09.2025 01:35:28 ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ընդունված կարգավորումների համատեքստում, որոնք վերաբերում են դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորմանը, ցանկանում եմ ներկայացնել հետևյալ առաջարկությունները․ 1. Հստակ չափորոշիչների սահմանում․ անհրաժեշտ է մշակել միասնական չափորոշիչներ՝ դպրոցական և անհատական բաղադրիչների առարկայական ծրագրերի համար, որպեսզի երաշխավորվի դրանց որակն ու կիրառելիությունը։ 2. Խմբակների բազմազանության ապահովում․ կարևոր է երաշխավորել, որ բոլոր դպրոցներում գործեն խմբակներ ոչ միայն դասավանդվող առարկաների խորացման ուղղությամբ, այլ նաև ստեղծագործական, տեխնոլոգիական և կիրառական հմտությունների զարգացման նպատակով։ 3. Ուսուցիչների մասնագիտական աջակցություն․ ապահովել մեթոդական ուղեցույցներ և վերապատրաստումներ ուսուցիչների համար՝ խմբակային և անհատական ուսուցման բաղադրիչները արդյունավետ իրականացնելու նպատակով։ 4. Մշտադիտարկում և գնահատում․ ներդնել մոնիթորինգային համակարգ, որով պարբերաբար կգնահատվի, թե որքանով են ծրագրերն ու խմբակները հասանելի և արդյունավետ աշակերտների համար։ 5. Հավասար հնարավորություն մարզերում․ երաշխավորել, որ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային դպրոցներում աշակերտները հնարավորություն ունենան օգտվելու սահմանված ծրագրերից և խմբակներից։ Վստահ եմ, որ նշված քայլերը կօգնեն երաշխավորելու սահմանված ծրագրերի և խմբակների որակյալ իրականացումը և կնպաստեն կրթության ոլորտում արդար ու հավասար հնարավորությունների ապահովմանը։ Հայտնում եմ, որ «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշում» խմբակները պարտադիր բնույթ են կրում: Իսկ այլ խմբակների կազմակերպման և իրականացման հետ կապված կարգավորումները սահմանված են ՀՀ ԿԳՄՍ նախարանի 2022 թվականի 09-Ն հրամանով:
9 Լիլիթ Խառատյան 13.09.2025 08:51:44 Բարև Ձեզ, առաջարկում եմ տարրական դասարաններում, մասնավորապես 2֊4֊րդ, պարտադիր դարձնել ընթերցանության խմբակը։ Նախագծին վերաբերելի չէ:
10 Աննա Մարտիրոսյան 13.09.2025 09:13:45 Ողջունում եմ <<Մասնագիտական կողմնորոշում>>խմբակի ներդրումը,առաջարկում եմ ապահովել հնարավորություն աշակերտներին տարբեր բնագավառներում աշխատանքային պրակտիկայի։ Շնորհակալություն դիտարկման համար:
11 Արփիկ Գևորգյան 13.09.2025 17:21:54 Բարև ձեզ հարգելի պատասխանատուներ, իհարկե ողջունելի է խմբակների գործունեությունը։ Եվ << Առողջ ապրելակերպ>> և <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակներից ստացած գիտելիքները մեր սովորողներին կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում,բայց հաճախ դրանք պարապվում են 7-րդ և նույնիսկ 8-րդ դասաժամերին` հատկապես միջին դասարաններում, դառնում են անարդյունավետ սովորողների հոգնածության պատճառով։ Առաջարկում եմ ուսումնասիրվող թեմաները ներառել որոշ համապատասխան առարկաների դասագրքերի մեջ, ուսումնասիրել որպես ընթացիկ թեմաներ և կատարել նախագծային աշխատանք համապատասխան թեմաներից։ թեմաներից։ Նշված խմբակները պարտադիր են, և կարող են կազմակերպվել յուրաքանչյուր ժամի: Իսկ բովանդակությունը այլ առարկաներում ներառելը նպատակահարմար չէ, քանի որ տվյալ առարկաների առարկայական ծրագրերն ունեն հստակ կառուցվածք և լրացուցիչ թեմաներ չեն կարող ներառել:
12 Արփիկ Գևորգյան 13.09.2025 17:27:42 Բարև ձեզ հարգելի պատասխանատուներ, իհարկե ողջունելի է խմբակների գործունեությունը։ Եվ << Առողջ ապրելակերպ>> և <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակներից ստացած գիտելիքները մեր սովորողներին կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում,բայց հաճախ դրանք պարապվում են 7-րդ և նույնիսկ 8-րդ դասաժամերին` հատկապես միջին դասարաններում, դառնում են անարդյունավետ սովորողների հոգնածության պատճառով։ Առաջարկում եմ ուսումնասիրվող թեմաները ներառել որոշ համապատասխան առարկաների դասագրքերի մեջ, ուսումնասիրել որպես ընթացիկ թեմաներ և կատարել նախագծային աշխատանք համապատասխան թեմաներից։ թեմաներից։ Նշված խմբակները պարտադիր են, և կարող են կազմակերպվել յուրաքանչյուր ժամի: Իսկ բովանդակությունը այլ առարկաներում ներառելը նպատակահարմար չէ, քանի որ տվյալ առարկաների առարկայական ծրագրերն ունեն հստակ կառուցվածք և լրացուցիչ թեմաներ չեն կարող ներառել:
13 Աստղիկ Ասատրյան 13.09.2025 17:35:51 Առաջարկություն Բարձր գնահատում եմ «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի ներդրումը հանրակրթական ծրագրում, քանի որ այն իրապես կարևոր և օգտակար քայլ է աշակերտների ապագա կրթական ու մասնագիտական ուղիները գիտակցված ընտրելու համար։ Միաժամանակ, որպես ուսուցչական համայնքի ներկայացուցիչ և «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի ղեկավար, իմ փորձից ելնելով առաջարկում եմ նախագծում ամրագրել նաև նախարարության կողմից կազմակերպվող հստակ ժամանակացույցով իրականացվող այցեր։ Իմ աշխատանքի ընթացքում ես բազմիցս իմ անձնական կապերի միջոցով երեխաներին տարել եմ տարբեր հաստատություններ ու կազմակերպություններ՝ ծանոթացնելու իրական մասնագիտական միջավայրերին։ Սակայն արդյունավետ կլինի, եթե այս գործընթացը իրականացվի պետական հոգածությամբ, համակարգված և հավասար հնարավորություններով բոլոր դպրոցների համար։ Այդ ձևաչափը կապահովի, որ յուրաքանչյուր աշակերտ ստանա ոչ միայն տեսական գիտելիք մասնագիտությունների մասին, այլև գործնական պատկերացում, որը կօգնի ավելի վստահ և գիտակցված մասնագիտական ընտրություն կատարել։ Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
14 Արմինե Կոստանդյան 13.09.2025 20:46:15 Բարև ձեզ, շատ ողջունելի է նման խմբակների առկայությունը ուսումնական գործընթացում, որոնք օգնում են աշակերտներին ավելի լավ պատկերացնել ներկայիս պահանջվող և արդիական մասնագիտություններին և կնպաստեն ավելի վաղ ներգրավվել այդ գործին։ Շնորհակալություն դիտարկման համար:
15 Արմինե Կոստանդյան 13.09.2025 20:46:15 Առաջարկում եմ մասնագետների վերապատրաստեն և զինեն նոր նյութերով և մեթոդներով. Որոնք խթանեն աշակերտների ոգևորությանը Շնորհակալություն, գործընթացը կրթում է շարունակական բնույթ:
16 Արսեն Գալստյան 13.09.2025 22:40:15 Պարտադիր խմբակների՝ <<Առողջ ապրելակերպ >>և <<Մասնագիտական կողմնորոշում>> ,առկայությունը ողջունելի է: Առաջարկում եմ տվյալ խմբակներին դպրոցական բաղադրիչից հատկացնել ժամեր և ոչ մի դեպքում չթողնել 8-րդ դասաժամին խմբակի դասավանդումը: 8-րդ դասաժամին աշակերտների մեծ մասը հոգնած է լինում և տրամադրված չեն լինում դասաժամին: Շնորհակալություն, խմբակի դասընթացը վերջին ժամին կազմակերպելու հետ կապված որևէ իրավակարգավորում առկա չէ:
17 Անահիտ Սահակյան 14.09.2025 18:45:50 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, Ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման և <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակի գործնական բաղադրիչի ամրապնդման նպատակով առաջարկում եմ խմբակի շրջանակներում ներառել ոլորտային այցելություններ և հանդիպումներ տարբեր բնագավառների մասնագետների հետ՝ հատկապես ընդգծելով այն մասնագիտությունները, որոնք ներկայումս ունեն նվազ պահանջարկ: Այդպիսի այցելություններն ու հանդիպումները կօգնեն սովորողներին՝ 1.գիտակցել աշխատաշուկայի փոփոխվող միտումները, 2.ճանաչել լայն մասնագիտական սպեկտր, 3.վերաիմաստավորել կարիերայի պլանավորումը՝ հաշվի առնելով ինչպես անձնական նախասիրությունները, այնպես էլ աշխատաշուկայի իրական պահանջները, 4.զարգացնել քննադատական մտածողություն և ինքնուրույն ընտրություն կատարելու ունակություն մասնագիտական կողմնորոշման գործընթացում: Այս մոտեցումը կնպաստի հանրակրթության արդյունավետության բարձրացման և սովորողների շրջանում իրատեսական մասնագիտական կողմնարաշման խթանմանը: Շնորհակալություն դիտարկման համար:
18 Լիլիթ Մանասյան 15.09.2025 07:06:08 Որպես քաղաքացի և ուսուցիչ՝ այս նախագծի նկատմամբ ունեմ խառը տպավորություն։ Դրական է, որ փորձ է արվում համակարգել «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի ժամաքանակը՝ նվազեցնելով այն 11-րդ դասարանում 34-ից 15 ժամի։ Սակայն մտահոգող է, որ մանրակրկիտ բացատրություն չկա, թե ինչու է անհրաժեշտ այս կրճատումը և ինչ ազդեցություն կունենա այն աշակերտների մասնագիտական պատրաստության վրա։ Մարզային դպրոցներում, այս խմբակը կարևոր դեր է խաղում աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործում։ Նախագծում պետք էր նշել, թե ինչպիսի այլընտրանքային մեխանիզմներ կներդրվեն՝ չկորցրած ժամերի արդյունավետությունը։ Կարևոր է նաև իմանալ, թե արդյոք ուսուցիչները բավարար ծանուցում և վերապատրաստում կստանան այս փոփոխությունների համար։ Առաջարկում եմ ավելի լայն հանրային քննարկում կազմակերպել նախքան նմանատիպ որոշումների ընդունումը։ Ծնողները և տեղական համայնքները պետք է իրազեկ լինեն կրթական ծրագրերի փոփոխությունների մասին և կարողանան արտահայտել իրենց կարծիքը։ Շնորհակալություն դիտարկման համար: Հայտնում եմ, որ ժամաքանակը չի կրճատվում, ի սկզբանե 11-րդ դասարանի համար խմբակի ծրագիրը հաստատված է 15 ժամ ժամաքանակով:
19 Բալասան Հակոբյան 15.09.2025 20:08:39 Առաջարկում եմ հստակեցնել «Առողջ ապրելակերպ» խմբակի անցկացման կարգը՝ սահմանելով տարեկան նախատեսված 17 ժամի բաշխումը ըստ դասարանների և կիսամյակների, ապահովելու համար ծրագրի ամբողջական և հավասար իրականացումը հանրապետության բոլոր դպրոցներում։ Շնորհակալություն: Կարգավորումները հաստատված են առարկայական ծրագրերում, իսկ կազմակերպման մանրամասների հետ կապված դպրոցներին փոխանցվում է շրջաբերական գրություն:
20 Մարիետա Պետրոսյան 15.09.2025 21:25:21 Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակահարմար են, քանի որ դրանք կհստակեցնեն <<Մասնագիտական կողմնորոշում>> և <<Առողջ ապրելակերպ>> խմբակների ուսուցման ընթացակարգերն ու ծրագրային պահանջները և կնպաստեն սովորողների մասնագիտական կողմնորոշմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, մանավանդ եթե դրանք ուղեկցվեն գործնական հանդիպումներով։ Շնորհակալություն դիտարկման համար:
21 Լուսինե Աղաջանյան 15.09.2025 23:58:22 Բարև Ձեզ, հարգելի՛ պատասխանատուներ։ Ողջունում եմ Ձեր կողմից առաջարկվող փոփոխությունը և կարևորում դրա ընդունումը։ Միևնույն ժամանակ, որպեսզի բարեփոխումը լինի լիարժեք և ապահովի իրական արդյունք, ցանկանում եմ ներկայացնել հետևյալ առաջարկը։ Նոր չափորոշիչը կյանքի կոչելու համար բավարար չէ միայն դրա հաստատումը։ Անհրաժեշտ է զինել մանկավարժներին գործնական գիտելիքներով և հմտություններով, այլապես փոփոխությունը կմնա թղթի վրա։ Շնորհակալություն դիտարկման համար: ՈՒսուցիչներն, ըստ իրենց մոտ գնահատված կարիքի, վերապատրաստվում են և ատեստավորվում:
22 Մարիամ Մանուկյան 16.09.2025 18:38:37 Կարծում եմ «Մասնագիտական կողմնորոշում» խմբակը կարևոր դեր ունի աշակերտի ապագա մասնագիտական ընտրության գործընթացում։ Սակայն առկա մոտեցումը միշտ չէ, որ բավարար է պատանիների հետաքրքրությունները և հակումները լիարժեք բացահայտելու համար։ Հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի կարողունակահենությունը և դրանով նախատեսված «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի նպատակը՝ առաջարկվում է 11-րդ դասարանի ուսումնական ծրագրում ներառել 1 շաբաթյա պասիվ պրակտիկա, որը կանցկացվի աշակերտի նախընտրած մասնագիտական ոլորտի որևէ հաստատությունում։ Այն հնարավորություն կընձեռնի աշակերտին դիտումներ կատարելու իրական աշխատանքային միջավայրում, կապահովվի կենդանի նպատակային շփում ոլորտի առաջատար մասնագետների հետ և այլն: Շնորհակալություն դիտարկման համար:
23 Արև Մկրտչյան 16.09.2025 23:23:06 Գովելի է, որ հրամանի նախագծի ընդունումը նպատակ ունի ոչ միայն տեխնիկապես կարգավորել ուսումնական պլանի ժամաքանակները, այլև ապահովել կրթության բովանդակության արդիականացումը և արժեքային բաղադրիչների ներդրումը։ Պարտադիր խմբակների իրականացումը կնպաստի ուսումնական գործընթացի ամբողջականությանը և անհատական բաղադրիչի ժամաքանակների նպատակային օգտագործմանը։ Այս փոփոխությունը համահունչ է նաև համաշխարհային կրթական միտումներին, որտեղ առաջնահերթ է համարվում սովորողների կյանքի և աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը՝ առողջ կենսակերպ, ինքնաճանաչում և մասնագիտական կողմնորոշում։ Հատուկ ընդգծում եմ խմբակավարների դերը և նշանակությունը, ովքեր պետք է ապահովեն որակյալ կրթություն։ Կարելի է փնտրել հատուկ մեխանիզմներ , մոնիթորինգ անցկացնել ,հետադարձ կապ տալ , հետևելու խմբակների արդյունավետությանը։ Շնորհակալություն դիտարկման համար:
24 Հասմիկ Սերգոյան 17.09.2025 01:11:01 Որպես մանկավարժ՝ ես լիովին սատարում եմ իրավական ակտերում հստակություն մտցնելու ցանկացած քայլ։ Սակայն, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նախագծի մեկ այլ կարևոր կետի վրա՝ «Մասնագիտական կողմնորոշում» խմբակին պարտադիր բնույթ հաղորդելը։ Սա, ըստ էության, մեծացնում է ուսուցչի պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը։ Եթե խմբակին մասնակցությունը լինի կամավոր, ապա իմ կարծիքով դրանից ավելի կբարձրանա որակը։ Նաև որպեսզի այս պահանջը չվերածվի ձևականության և իրապես ծառայի իր նպատակին, անհրաժեշտ է ուսուցչին զինել համապատասխան գործիքակազմով․ օր․՝ ժամանակակից մոտեցումներով մշակված, գործնականում կիրառելի նյութեր, կարճաժամկետ, առցանց կամ հիբրիդային դասընթացներ։ Շնորհակալություն, խմբակի պարտադիր ներդրումը հանդիսանում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջ:
25 Ռուբինա Հարությունյան 17.09.2025 22:16:57 Գովելի, արդիական նախագիծ է; առաջարկում եմ ավելի ընդգծված դարձնել ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը, միջազգային փորձի կիրառումը և գնահատման նորամուծությունները: Առաջարկեւմ եմ <<Մասնագիտական կողմորոշում>> խմբակիկ դեպքում դասաժամերին պարտադիր բաղադրիչ համարել ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել և նրանք վարեն դասը, սովորողներին ավելի մանրամասն ու առարկայական ներկայացնեն իրենց մասնագիտության դրական և հրապուրիչ կողմերը, կազմակերպել մասնագիտական այցեր կոնկրետ ոլորտում գործող հիմնարկներ, գործարաններ, գիտահետազոտական հիմնարկներ, ինստիտուտներ։ Շնորհակալություն դիտարկման համար:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: