Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «____» «__________ » 2025 թվականի N _____-Ն

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությանիրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման՝

1) N1 Հավելվածի 5.3-րդ, N3 Հավելվածի 5.2-րդ, N5 Հավելվածի 5.2-րդ, N7 Հավելվածի 5.2-րդ, N11 Հավելվածի 5.2-րդ, N11.2 Հավելվածի 6-րդ, N13 Հավելվածի 5.2-րդ, N13.2 Հավելվածի 6-րդ, N17 Հավելվածի 7-րդ, N19 Հավելվածի 7-րդ կետերում «լիցենզավորող մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:

2) N1 Հավելվածի 10-րդ, N3 Հավելվածի 10-րդ, N5 Հավելվածի 10-րդ կետում, N7 Հավելվածի 10-րդ, N11 Հավելվածի 10-րդ, N11.2 Հավելվածի 16-րդ, N13 Հավելվածի 10-րդ, N13.2 Հավելվածի 16-րդ, N17 Հավելվածի 12-րդ, N19 Հավելվածի 12-րդ կետերում «ներկայացնում է նախարարություն» բառերից հետո լրացնել «, իսկ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագիրը կատարելու մասով՝ վերջինիս» բառերը:

3) N1 Հավելվածի 3-րդ, N3 Հավելվածի 3-րդ, N5 Հավելվածի 3-րդ, N7 Հավելվածի 3-րդ, N11 Հավելվածի 3-րդ, N11.2 Հավելվածի 3-րդ, N13 Հավելվածի 3-րդ, N13.2 Հավելվածի 3-րդ, N17 Հավելվածի 3-րդ, N19 Հավելվածի 3-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

 «Լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիրը ներկայացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։»:

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման՝ 38-րդ կետի 17-րդ ենթակետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» բառերով:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից, բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման N1 Հավելվածի 10-րդ, N3 Հավելվածի 10-րդ, N5 Հավելվածի 10-րդ կետում, N7 Հավելվածի 10-րդ, N11 Հավելվածի 10-րդ, N11.2 Հավելվածի 16-րդ, N13 Հավելվածի 10-րդ, N13.2 Հավելվածի 16-րդ կետրում կատարվող լրացումների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

     

  • Discussed

    04.09.2025 - 20.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1331

Print

Related documents / links

Suggestions

Արմինե Կոստանդյան

13.09.2025

Բարև ձեզ, սա շատ ողջունելի նախագիծ է. Կարծում եմ ԿԳՄՍ ավելի լուրջ գործառույթներ ունի, իսկ կրթության վերահսկողությունը տեսչական մարմնի կողմից վերահսկելի ավելի արդյունավետ կլինի, և առաջարկում եմ հետևողական լինել, որպեսզի հաստատությու ները ուսման վճարների համապատասխան կրթություն ապահովեն։

Գրետա Ադամյան

07.09.2025

Անկասկած այս նախագիծը բավականին կբեռնաթափի ԿԳՄՍՆ գործառույթները և Տեսչական մարմինը հետևողական կլինի ոչ միայն հաշվետվությունների ճշգիրտությանը այլ նաև կրթության որակի բարելավմանը։ Կարևոր է նաև ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզիայի առկայությունը այլ նաև վերահսկողություն կատարվի կրթական որակի բարձրացմանը,ուսումնական հաստատությունների վերազննմանը 21-րդ դարի չափանիշներին համապատասխան։Ուսման վարձավճառները տարեցտարի բարձրացվում են,իսկ կրթության որակը մնում է անփոփոխ։Հուսանք Տեսչական մարմինը կլինի ոչ միայն վերահսկող այլ նաև աջակից և խորհրդատու։

Հայկուհի Դավթյան

06.09.2025

Ողջունում եմ նախագիծը, առաջարկում եմ ապահովել Տեսչական մարմնի և նախարարության միասնական և համադրելի տեղեկատվական հարթակ, որպեսզի բոլոր կրթական հաստատությունները ճշգրիտ և ժամանակին ներկայացնեն տվյալները, իսկ վերահսկողությունը լինի արդյունավետ ու թափանցիկ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: