Սույն թվականի մայիսի 12-ից ուժի մեջ է մտնելու «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով Կրթության տեսչական մարմնին վերապահվել է մի շարք նոր լիազորություններ, մասնավորապես վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է։
Ըստ այդմ Նախագծերի փաթեթով նախ սահմանվել և կարգավորվել են հետևյալը.
- ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվություններն այսուհետ ներկայացնելու են ոչ թե լիազոր մարմնին, այլ հենց Տեսչական մարմնին, որն էլ իրականացնելու է դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Այս կարգավորումը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ից։
- այսուհետ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է լիազոր մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: