ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 250-Ն որոշման մեջ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և կհամապատասխանեցվի այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N9 հավելվածով սահմանված նոր չափորոշիչներին (2025 թվականի մարտ, 17-րդ խմբագրություն), մասնավորապես՝ Նախագծով հստակեցվել են Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայական (թռիչքային անցագիր) ստացող անձանց շրջանակը և դրա տրամադրման պայմանները՝ հաշվի առնելով, որ նման վկայականներ պետք է տրամադրվեն նաև մասնավոր օդաչուներին (private pilot)։ Ներառվել են դրույթներ քաղաքացիական ավիացիայի տեսուչներին տրամադրվող օդանավի անձնակազմի անդամի վկայականի տրամադրման վերաբերյալ, որն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման համար։
Նախագծով հստակեցվել են նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցներին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին օդանավակայանի անցագրի տրամադրման պայմանները:
Միաժամանակ Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 250-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը կայանում է հետևյալում․
Նշված որոշման 8-րդ կետով փոփոխություն է նախատեսվել ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ։ Պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում պարզվել է, որ այդ փոփոխություններն արդեն իսկ իրականացվել են ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 117-Ն որոշմամբ նախատեսված փոփոխությունների համաձայն, որի արդյունքում այդ որոշումների միջև տեղ են գտել տեքստային անհամապատասխանություն և հնարավոր չի եղել ապահովել իրավական ակտի ինկորպորացիան։
Նախագծով նախատեսվել է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 250-Ն որոշման 8-րդ կետը, դրանով նախատեսված կարգավորումների վերանայված դրույթները ներառելով ներկայացված Նախագծով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1142-Ն որոշման մեջ վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N 117-Ն որոշմամբ և այն համապատասխանում էր ԻԿԱՕ-ի՝ տվյալ պահին գործող պահանջներին, սակայն 2025 թվականի մարտ ամսին ԻԿԱՕ-ի «Ընթացակարգերի պարզեցում» N9 (17-րդ խմբագրություն) հավելվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, սահմանվել են նոր չափանիշներ կապված մասնավոր օդաչուներին (private pilot) և քաղաքացիական ավիացիայի տեսուչներին օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագրի) տրամադրման հետ։
ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա։
- Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականներ ստացող անձանց շրջանակը, ինչպես նաև օդանավակայանների անցագիր ստացող պետական կառավարման համակարգի մարիմնները և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին օդանավակայանի անցագրի տրամադրման պայմանները։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1142-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխության:
-
Discussed
25.08.2025 - 10.09.2025
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 909
Print