Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____» _________________ 2025թ. N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 250-Ն որոշման 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաuտանի Հանրապետության oդանավակայաններում անցագրային և ներoբյեկտային վերահuկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 3-րդ կետում «գոտիների անցագրեր կրող անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ» բառերը փոխարինել «գոտիներում անձանց և տրանսպորտային միջոցների շարժի նկատմամբ» բառերով.

2) 4-րդ կետի «գ» ենթակետում «օդանավերի անձնակազմերի անդամների թռիչքային անցագրերի» բառերը փոխարինել «օդանավերի անձնակազմերի անդամների վկայականների (թռիչքային անցագրերի)» բառերով.

3) 9-րդ կետը «պետք է լինի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով.

4) 11-րդ կետում «հատում են վերահսկվող ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկվող գոտիներ թափանցելու» բառերը փոխարինել «հատում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներն ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ թափանցելու» բառերով.

5) 25-րդ կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա պետությունների դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների վրա» բառերը.

6) 25.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25.2. Օդանավակայանի անցագրի հայտի տրման ընթացակարգը կախված է տրամադրվող անցագրի տեսակից: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագիր ստանալու համար oդանավակայանի տարածքում օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց ստորաբաժանումների ղեկավարները, օդանավ շահագործող  կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները (այսուհետ՝ գործատու) օդանավակայանների տնօրինությանն են ներկայացնում հայտ՝ կցելով աշխատողի աշխատանքային պարտականությունների նկարագրությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, մուտքի թույլտվության անհրաժեշտության հիմնավորումը, աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, մեկ լուսանկար 3X4 չափի, համապատասխան գոտու կամ կետի մուտք գործելու անհրաժեշտության հիմնավորումը, իսկ տրանսպորտային միջոցների անցագիր տրամադրելու հայտ ներկայացնելու դեպքում՝ նաև տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:».

7) 27-րդ կետում «չտրամադրված անցագրերը,» բառերից հետո լրացնել «հետ վերադարձված անցագրերը,» բառերը.

8) 27.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27.2. Սույն կարգի 33-րդ և 34-րդ կետերով սահմանված անցագրերը պետք է տրամադրվեն միայն այն անձանց, որոնց համար գործատուն դիմել է հայտով: Նախքան անցագրերի տրամադրումը օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության որակավորված հրահանգիչների կողմից անցկացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրերի կրման պայմանների վերաբերյալ դասընթացներ։ Անցագիր տրամադրող ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի աշխատողը մինչև անցագրի տրամադրումը կատարում է անցագիր ստացող անձի փաստաթղթերի (անձնագիր կամ նույնականացման քարտ) և անձի նույնականացում, հրահանգավորում  անցագրի կրման և օգտագործման պայմանների վերաբերյալ, իսկ անցագիր ստացող անձը ստորագրում է հրահանգավորման թերթիկում և անցագրերի հատկացման մատյանում, որոնց ձևերը սահմանվում են օդանավակայանի կառավարչի կողմից:».

9) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Կոմիտեի կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականներ (թռիչքային անցագրեր) տրվում են՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմերի անդամներին, օդանավերի անձնակազմի անդամներին, փոքր ավիացիայի օդանավերի օդաչուներին, հատուկ թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերի անդամներին և մասնավոր օդաչուներին (private pilot), ինչպես նաև կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող թռիչքային անձնակազմերի և օդանավերի անձնակազմի անդամներին:».

10) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Թռիչքային անձնակազմի անդամ է հանդիսանում թռիչքային անձնակազմի անդամի վկայական ունեցող անձը, որի վրա թռիչքային ծառայողական ժամանակահատվածում դրված են օդանավի կառավարման հետ կապված պարտականություններ։ Թռիչքային անձնակազմի անդամ են համարվում օդանավի հրամանատարները և երկրորդ օդաչուները։».

 11) 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 45.1-ին կետ.

«45.1. Օդանավի անձնակազմի անդամ է հանդիսանում այն անձ, որին օդանավ շահագործողը նշանակել է թռիչքային ծառայողական ժամանակահատվածի ընթացքում օդանավում որոշակի պարտականություններ կատարելու համար։  Օդանավի անձնակազմի անդամ են հանդիսանում՝ բորտ-ուղեկցորդները, օդանավ շահագործողի ինժեներա-տեխնիկական սպասարկման մասնագետները, կարգավարները, բորտ-ռադիստները, բորտ-օպերատորները, թռիչքային ծառայողական ժամանակահատվածում օդանավ շահագործողի կողմից որոշակի պարտականություններ կատարելու համար նշականված անձիք։».

12) 47-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականը» բառերը փոխարինել «Օդանավի անձնակազմի անդամի վկայականը (թռիչքային անցագիրը)» բառերով.

13) 48-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականի» բառերը փոխարինել «Օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագրի)» բառերով.

14) 49-րդ կետում «վկայականի» բառից հետո լրացնել «(թռիչքային անցագրի)» բառերը.

15) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50. Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված հայտի հիման վրա սույն կարգի 43-րդ կետում նշված անձնակազմերի անդամի վկայականը (թռիչքային անցագիրը)  տրամադրվում է մեկամսյա ժամկետում՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևի։».

16) 51-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետում «օդանավի անձնակազմի անդամի» բառերը փոխարինել «օդանավի կամ թռիչքային անձնակազմի անդամի».

բ. 6-րդ ենթակետում «օդանավի անձնակազմի անդամի» բառերը փոխարինել «օդանավի կամ թռիչքային անձնակազմի անդամի» բառերով.

17) 52-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետում «վկայական» բառից հետո լրացնել «(թռիչքային անցագիր)» բառերը.

բ. 2-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».

18) 53-րդ կետը հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետում նշված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից որևէ մեկի առկայության մասին լաբորատոր-ախտորոշիչ թունաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական հաստատության կողմից տրամադրված տեղեկանքի, հոգեբուժական հաստատության կողմից հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հաշվառման վերաբերյալ տրամադրված տեղեկանքի չերկայացնելու դեպքում՝ անձնակազմի անդամի վկայականներ չեն տրամադրվում:».

19) 54-րդ կետը հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձնակազմի անդամներին սույն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի N 8 ձևով սահմանված վկայականը տրամադրվում է օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից ներկայացված սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերով սահմանված ձևի հայտի և կից փաստաթղթերի հիման վրա, կոմիտեի կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչման և նրանց նախապատմության տվյալների ստուգման արդյունքների ստացումից հետո՝ տասնօրյա ժամկետում։».

20) 55-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականի» բառերից հետո լրացնել «(թռիչքային անցագրի)» բառերը.

21) 56-րդ կետում «վկայականը» բառից հետո լրացնել «(թռիչքային անցագիրը)» բառերը.

22) 71-րդ կետում «վկայական» բառից հետո լրացնել «(թռիչքային անցագիր)» բառերը.

23) 72-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի վկայականները» բառերը փոխարինել «Օդանավի անձնակազմի անդամի վկայականները (թռիչքային անցագրերը)» բառերով.

24) 73-րդ կետում «Օդանավի անձնակազմի անդամի և քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից վկայականների կորստի» բառերը փոխարինել «Օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագրի) կորստի» բառերով.

25) 75-րդ կետում «օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների վկայականների» բառերը փոխարինել «օդանավի անձնակազմի անդամի կամ քաղաքացիական ավիացիայի տեսուչների օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագրի)» բառերով.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                            Ն. Փաշինյան

  • Discussed

    25.08.2025 - 10.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 903

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: