Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 69.1-ին հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 69.1 Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարումը՝ կուտակային կայանատեղիների միջոցով

  1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կարգավորելու նպատակով պետական սահմանի անցման կետով բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը սույն հոդվածով սահմանված դեպքերում կազմակերպվում է Կոմիտեի հերթերի կառավարման համակարգի (այսուհետ՝ Հերթերի կառավարման համակարգ) միջոցով:
  2. Հերթերի կառավարման համակարգի միջոցով բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրումն իրականացվում է կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա։
  3. Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, ինչպես նաև առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները սահմանում է Կոմիտեն։
  4. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո, սահմանում է Կոմիտեն:
  5. Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ Հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը սահմանում է Կառավարությունը:
  6. Սույն հոդվածի կիրառության նպատակով կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներ են համարվում Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող իրավաբանական անձինք։
  7. Կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը:
  8. Սույն հոդվածի իմաստով` հերթագրման ծառայության մեջ ներառվում է մուտքը կուտակային կայանատեղի, կայանումը (անկախ տևողությունից) և ելքը կուտակային կայանատեղիից:
  9. Սույն հոդվածի իմաստով բեռնատար տրանսպորտային միջոց է համարվում իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցը, որն ունի ավելի քան 5000 կգ թույլատրելի առավելագույն զանգված։
  10. Հերթերի կառավարման համակարգի և կուտակային կայանատեղիի կազմակերպման գործունեություն իրականացնող անձի էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության կարգը, հավաքագրվող և փոխանցվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:»։

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ՝ «Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել 15․9-րդ կետով հետևյալ խմբագրությամբ.

«

15.9. Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր երեք հազար բեռնատար տրանսպորտային միջոցի հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար

բազային տուրքի

3000-ապատիկի
չափով

»

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ՝ «Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.9-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև նույն կետով սահմանված սահմանաչափի ավարտի օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ՝ «Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.9-րդ կետով սահմանված պետական տուրքը առաջին անգամ վճարում է մինչև տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության մատուցումը։»։

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    15.08.2025 - 30.08.2025

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1220

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: