Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ
4-Ի N 1220-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (այսուհետ՝ որոշում) նախագծի ընդունումը պայմա­նավորված է միավորված հողամասի նվազագույն մակերեսը 3 հա սահմանելու, պետական աջակցության չափի և որոշման գործողության ժամկետի փոփոխությամբ, որը կհանգեցնի ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը:

2. Առկա իրավիճակը

Որոշման ընդունումից հետո ծրագրի շրջանակներում կնքվել է 24 պայմանագիր՝ շուրջ 1410 հա հողատարածք միավորելու համար: Սակայն ընթացիկ ուսումնասիրությունները վկայում են, որ տնտեսավարողները հողի գնի բարձր լինելու և փաստաթղթավորման խնդիրներով պայմանավորված չեն կարող պայմանագրերով սահմանված չափերով կոնսոլիդացում անեն: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։ Հաշվի առնելով նախորդ փոփոխության արդյունքները (առնվազն 5 հա հողերի միավորման դեպքում փոխհատուցել ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30%-ը), գյուղատնտեսության նշանակության հողերի կտրտվածությունը, ինչպես նաև նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոշում է կայացվել միավորված հողամասի նվազագույն մակերեսը սահմանել 3 հա և ավելացնել պետական աջակցության չափը՝ հողերի կոնսոլիդացման գործընթացը առավել արդյունավետ և արագ դարձնելու համար:

Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքը ջրովի և անջրդի վարելահողերի համար միջինը կազմում է 2 293 հազ դրամ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերի։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 1363-Ա որոշման 2.4 կետով  նպատակ է դրվել «Խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը»։

5. Կարգավորման նպատակը

Նախագծի հիմնական նպատակն է պետական աջակցության չափի ավելացման միջոցով խթանել ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը: Մասնավորապես, նախատեսվում է 3 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում՝ տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 50%-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում:

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ 2025թ. պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, ծրագիրը  կիրականացվի ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյանը 2025 թվականի համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի  միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտի շրջանակում։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

7. Ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը։

 

 

 

  • Discussed

    15.08.2025 - 30.08.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1475

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: