Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2025 թվականի ____________ N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1220-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին»
N 1220-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.,
- որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և հավելվածի ամբողջ տեքստում «2025 թիվը փոխարինել «2026 թվով,
- հավելվածի 4-րդ կետում «30% բառը փոխարինել «50% բառով,
- հավելվածի 5-րդ կետում և 23-րդ կետի 2-րդ ենթակետում «5 հա բառերը փոխարինել «3 հա բառերով,
- հավելվածի 6-րդ կետում և 7-րդ կետի 2-րդ ենթակետում «5-30 հա բառերը փոխարինել «3-30 հա բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
15.08.2025 - 30.08.2025
-
Type
Order Decision
-
Area
Agriculture
-
Ministry
Ministry of Economy
Views 1478
Print