Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագծի  մշակման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N343-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման պանաջները։

Վերջին շրջանում տարբեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվում է մթնոլորտային օդի որակի գնահատում կամայական տեղադիրք ունեցող կամայական  սարքավորումների միջոցով և ստացված տվյալները հանրայնացվում է որպես մթնոլորտային օդի որակի ցուցանիշներ, ստացված տվյալները հրապարակվում է նաև   միջազգային տարբեր հարթակներում։ Այս սարքերից ստացված տեղեկատվությունը անմիջապես հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի կայքում, ինչպես նաև օդի որակի համաշխարհային հարթակներում (https://waqi.info/, https://www.clarity.io/air-quality-monitoring-solution/cloud/openmap և այլն) և թեժ կետերում չափված տվյալները հանրության կողմից ընկալվում են որպես Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ցուցանիշներ։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերահսկելի և կառավարելի դարձնել նաև մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման և միջազգային հարթակներում հրապարակման գործընթացները։

  • Discussed

    12.08.2025 - 27.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Urban planning, Territorial administration and development, Emergency situations

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1509

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: